Friday, 26 06 2026
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին

ՀԿ-ները կոչ են անում շարունակել պայքարել սեփական ազատությունների և իրավունքների համար

Մի խումբ հասարակական կազմակերպություններ հայտարարությամբ են հանդես եկել, որում մասնավորապես ասվում է. «2013 թվականի սեպտեմբերի 5-ի երեկոյան` ժամը 22:10-22:20-ի հատվածում, Երևանի Կողբացու փողոցի բակերից մեկում, ՊԵԿ-ի շենքից մի քանի քայլ հեռավորությամբ, իր ավտոտնակի մոտ, 6-7 անհայտ անձանց կողմից դաժան ծեծի են ենթարկվել Երևանի մամուլի ակումբի ծրագրերի համակարգող Հայկակ Արշամյանը և «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուցիոն կենտրոնի խորհրդի անդամ Սուրեն Սաղաթելյանը: Վերջիններս ծանր մարմնական վնասվածքներով, սալջարդերով և կոտրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Այս երկու հասարակական ակտվիստները հրապարակային գործիչներ են և իրենց հասարակական գործունեությունն իրականացնում են օրինականության շրջանակներում:

Երևանի մամուլի ակումբը և «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուցիոն կենտրոնն ակտիվորեն ներգրավված են ԵՄ Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի աշխատանքներում։ Հայկակ Արշամյանը վերջին երկու օրերին մասնակցել է ՀՀ նախագահի նստավայրի և ՀՀԿ կենտրոնակայանի առջև անցկացված հասարակական ակտիվ բողոքի ակցիաներին` ուղղված Սերժ Սարգսյանի կողմից Մոսկվայում արած այն հայտարարության դեմ, ըստ որի, Հայաստանը որոշել է միանալ մաքսային միությանը:

Մենք` ստորև ստորագրողներս, տեղի ունեցածը գնահատում ենք որպես ահաբեկչություն`ՀՀ իշխանությունների դեմ իրենց բողոքը հայտնող հասարակական կազմակերպությունների, ազատ մամուլի, հասարակական գործիչների և ակտիվ քաղաքացիների նկատմամբ, սա համարում ենք Հայաստանում տիրող անպատժելիության մթնոլորտի արդյունք, մարդու իրավունքների ոտնահարման, օրենքի ընտրովի կիրառման և քաղաքական հետապնդման ամենօրյա պրակտիկայի շարունակություն, ինչի դրսևորումներից մի քանիսին ականատես ենք եղել նաև վերջին շրջանում` Երևանի Կոմիտասի 5 հասցեի շինարարության դեմ և քաղաքապետարանի դիմաց ցուցարարների դեմ կիրառված բռնաճնշումների ժամանակ։

Հայտարարում ենք, որ տեղի ունեցած այս ահաբեկչության ամբողջ պատասխանատվությունն ընկնում է ՀՀ իշխանությունների, մասնավորաբար`ՀՀ իրավապահ մարմինների վրա: Եթե այս հանցագործությունը շուտափույթ չբացահայտվի, հիմքեր կունենանք հայտարարելու, որ այս բռնարարքն ուղղակիորեն հովանավորվում է Հայաստանի իշխանությունների կողմից:

Քաղաքացիական հասարակությանը և բոլոր ազատ քաղաքացիներին կոչ ենք անում գոտեպնդվել, չընկրկել վարձու խուժանի և սրանց պատվիրատուների առջև, շարունակել պայքարել սեփական ազատությունների և իրավունքների համար:

Ստորագրել են

Լևոն Բարսեղյան, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Բորիս Նավասարդյան, Երևանի մամուլի ակումբ

Կարեն Չիլինգարյան, «Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ

Գևորգ Տեր-Գաբրիելյան, Եվրասիա համագործակցություն հիմնադրամ

Նունե Սարգսյան, Մեդիա նախաձեռնությունների կենտրոն (նախկին «Ինտերնյուս»)

Լարիսա Մինասյան, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան

Արթուր Պապյան, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ ՀԿ

Վահան Թումասյան, «Շիրակ կենտրոն» ՀԿ

Նադեժդա Հակոբյան, «Մենք Պլյուս» ՀԿ

Անահիտ Մարգարյան, «Կրթության ասպարեզ» ՀԿ

Անահիտ Գևորգյան, Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ

Ավետիք Իշխանյան, Հայաստանի հելսինկյան կոմիտե

Թեմիկ Խալափյան, «Տրտու» ՀԿ

Արմինե Թուխիկյան, «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամ

Սեդրակ Բաղդասարյան, «Պետական կարիքների զոհեր» ՀԿ

Հրայր Մանուկյան, Քաղաքացիական ազգային նախաձեռնություն ՀԿ

Ռոբերտ Կադարյան, Քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն ՀԿ

Media Freedom Watch միջազգային կազմակերպություն

Հայտարարությունը բաց է բոլոր միացողների համար»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում