Լոնդոնը կշարունակի հանդես գալ Ռուսաստանի հետ համագործակցության օգտին, չնայած Սիրիայում իրադրության վատացմանը: Այդ մասին երկուշաբթի ճեպազրույցում լրագրողներին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի պաշտոնական ներկայացուցիչը:
«Մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ: Մենք կշարունակենք համագործակցել Ռուսաստանի հետ և այն իրականացնել հստակ ու ամուր ձևով»,- ասել է նա` պատասխանելով TASS-ի հարցին:
«Ռուսաստանի պետք է նշանակալի դեր խաղա Սիրիայում»,- նշել է Մեյի ներկայացուցիչը և ավելացրել, որ Մեծ Բրիտանիայի առաջնահերթությունը կայանում է նրանում, որ համաշխարհային հանրության օգնությամբ ճնշում գործադրի Մոսկվայի վրա այն բանի համար, որ նա «դառնա Սիրիայում լուծման մասը»:











































