Աֆղանստանի անվտանգության ուժերը երկուշաբթի գիշեր երկրի հյուսիսում ոչնչացրել են ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման բարձրաստիճան ղեկավարի, հայտնել է երկրի Սարի Պուլ շրջանի նահանգապետը:
«Սպանվել է ԴԱԻՇ-ի բարձրաստիճան ղեկավար Կարի Շեր Մուհամեդը՝ հայտնի «առյուծ» մականվամբ, ինչպես նաև նրան ուղեկցող 3 թիկնապահները»,- գրել է նահանգապետ Մոհամադ Զահիր Վահդատը Facebook-ի իր էջում:
Ինչպես հայտնել է պաշտոնյան՝ ահաբեկիչները սպանվել են Սայադ շրջանում, ցամաքային ընդհարման ժամանակ:











































