Ազգային ժողովի հերթական քառօրյայի առաջին նիստը չկայացավ, քանի որ քվորում այդպես էլ չապահովվեց: Ժամը 12:00-ին հայտարարված երեքժամյա գրանցման ընթացքում ընդամենը երեք պատգամավոր էր գրանցվել: Ժամը 15:00-ի դրությամբ նիստին մասնակցելու համար գրանցված պատգամավորների թիվը 19-ն էր, մինչդեռ նիստը սկսելու համար հարկավոր է 66 պատգամավորի ներկայություն:
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ նիստը չի կայանա: «Երեքժամյա գրանցման արդյունքում քվորում չի ապահովվել: Նիստն այսօր չի կայանա: Կհանդիպենք վաղը, ժամը 12:00-ին»,- ասաց Շարմազանովը:
Լուսանկարը՝ Photolure-ի








































