Իտալիայի հավաքականի մարզիչ Չեզարե Պրանդելին չի բացառել, որ 2014 թվականի աշխարհի առաջնությունից հետո կարող է հեռանալ զբաղեցրած պաշտոնից:
Հիշեցնենք` ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Պրանդելին լքելու է երկրի հավաքականը` անկախ Մունդիալում գրանցած արդյունքներից:
«Ապշած եմ` ինձ փոխարինել ցանկացողների թվից: Անկեղծ եմ ասում` դեռևս չեմ կողմնորոշվել ապագայիս վերաբերյալ: Կմտածեմ այդ մասին, երբ գա ժամանակը: Սակայն այժմ մենք ավելի կարևոր հարցեր ունենք լուծելու»,- ասել է մասնագետը:








































