Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Մեսութ Օզիլի տրանսֆերը Լոնդոնի «Արսենալ» և Գարեթ Բեյլի տեղափոխությունը Մադրիդի «Ռեալ»:
«Օզիլի տրանսֆերն իսկական ռումբ էր: Դժվար է ասել՝ ինչու նա հանկարծ սկսեց պետք չգալ «Ռեալ»-ին: Հավանաբար՝ նրանք գումարի կարիք ունեին: Կատարվածը համարում եմ խելագարություն:
100 մլն եվրո Բեյլի տրանսֆերի դիմա՞ց: Հնարավոր է՝ Պերեսը գիտի ինչ-որ բան, որը չգիտեն մյուսները, բայց ես չեմ կարող հասկանալ, թե ինչպես նա կարող էր այդքան գումար վճարել մեկ խաղացողի տրանսֆերի դիմաց»,- հայտարարել է Կլոպը:








































