Սիրիայից քիմիական զենքի դուրսբերումն ավարտելն իրենից ներկայացնում է հնարավորություն Ռուսաստանի և ԱՄՆ-ի համագործակցությնա համար «այդ կոնկրետ ոլորտում»՝ կարծում է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ Այս մասին նա հայտնել է Իսրայելի կառավարության ամենշաբաթյա նիստում՝ փոխանցում է TASS գործակալությունը։
«Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանն այդ աշխատանքը հասցնել ավարտին, և դա հնարավորություն է ռուս-ամերիկյան համագործակցության համար այդ կոնկրետ ոլորտում, այդ աշխատանքը պետք է ավարտվի»,-ասել է վարչապետը։
Վարչապետը հիշեցրել է, որ գոյություն ունեն Սիրիայից ողջ քիմիական զենքի դուրս բերման հարցում միջազգային պարտավորություններ դեռևս 2013 թվականից։ «Ինչպես մենք տեսանք, այդ պարտավորությունները մինչ օրս լիարժեք ծավալով չեն իրագործվել»,-հայտարարել է նա։
Նեթանյահուն հաստատել է ավելի վաղ արտահայտված դիրքորոշումը, որ Իսրայելը լիովին աջակցում է Սիրիայում ամերիկյան հարվածին։ «Նրանք (ԱՄՆ) դա արել են բարոյական նկատառումներով՝ Իդլիբ նահանգի դաժան իրադարձությունների լույսի ներքո, ինչպես նաև հասկացնելու տալու համար, որ գոյություն ունի գին՝ քիմիական զենքի կիրառման համար»,-ասել է նա։








































