Սիրիական կառավարության դեմ ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օպերացիայում կարող են կիրառվել ռազմավարական B-2 և B-52 ռմբակոծիչներ: Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով ամերիկյան վարչակազմի ներկայացուցչին:
Աղբյուրը հայտնել է, որ ռմբակոծիչների ներգրավումը օպերացիայի անցկացման հնարավոր տարբերակներից միայն մեկն է: Այդ օպերացիայի մանրամասները ներկայում մշակում է Պենտագոնը: Սպիտակ տան ներկայացուցչի խոսքով՝ հրթիռները կարող են հեշտությամբ արձակվել ինչպես ինքնաթիռներից, այնպես էլ նավերից ու սուզանավերից: Նա նշել է, որ ամերիկյան ռմբակոծիչների մուտքը Սիրիայի օդային տարածք բացառված է:
CNN-ի տեղեկություններով՝ վերջնական որոշում դեռևս չի կայացվել, թե ինչպիսի ուժեր կներգրավվեն օպերացիայում:











































