Sunday, 05 07 2026
22:15
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները

Գլխավոր աստղը քաղաքապետի թեկնածուն է, և «Ելք»-ը լուրջ շանսեր ունի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

– Պարոն Հակոբյան,  հաշվի առնելով խորհրդարանական ընտրությունների արդյունքները՝ ի՞նչ ակնկալիքներ կան Երևանի ավագանու ընտրություններից։ Արդյոք ՀՀԿ-ին կհաջողվի՞  հաղթանակ գրանցել՝ արդեն առանց ռեյտինգային ընտրական համակարգի։

– Մենք հիմա վերջնական դեռ չգիտենք՝ ովքեր են մասնակցելու Երևանի ավագանու ընտրություններին, ընդամենն այսօր գիտենք, որ բնականաբար ՀՀԿ-ն է մասնակցում, «Ելք»-ն է կարծես մասնակցում և  Զարուհի Փոստանջյանը՝ իր նորաստեղծ կուսակցությունով:

– Ծառուկյանն է կարծես հրաժարվում մասնակցել:

– Այո, այս պահի դրությամբ Ծառուկյանը կարծես թե հրաժարվում է: Առայժմ այսքանն են հայտնի նախնական այս փուլում: Կարծում եմ, որ ռեյտինգայինը որ չկա, թիմային պետք է աշխատեն, այսինքն՝ շատ թիրախավորված են աշխատելու, և կարծում եմ՝ բոլոր այն տեխնոլոգիաները, որոնք օգտագործվել են խորհրդարանական ընտրությունների ժամանակ, օգտագործվելու են նաև հիմա, ձեռքի տակ արդեն ունեն պատրաստի, այսպես ասած, հաճախորդներին, և կարծում եմ՝ այդ նույն սխեմայով աշխատելու են, նույն ցուցակներով էլ աշխատելու են, փորձելու են համարյա թե նույն բանն իրականացնել, ամեն ինչ նախապատրաստել, որպեսզի ընտրությունների օրը տեղամասում ամեն ինչ մաքուր լինի, ինչպես խորհրդարանականի ժամանակ էր: Կարծում եմ՝ Ծառուկյանի բացակայությունը բավականին մեծացնում է «Ելք»-ի շանսերը, ավելի շատ տոկոս կարող է ստանալ: Եթե նայում ենք խորհրդարանական ընտրությունների արդյունքները, ապա «Ելք»-ը Երևան քաղաքում նույնիսկ այդ մրցակցության պայմաններում, երբ որ կային «Ծառուկյան» դաշինքը և ոչ իշխանական շատ այլ ուժեր, եթե չեմ սխալվում՝ «Ելք»-ը ստացավ 15 տոկոս ձայն: Եթե այլ ընդդիմադիրներ չլինեն, և չլինի ձայներ կլանող «Ծառուկյան» դաշինքը՝ էլի նույն մեթոդներով աշխատող, ինչ մեթոդներով որ ՀՀԿ-ն, ապա «Ելք»-ը կարող է շատ ավելի ձայներ ստանալ, քան արձանագրվել էր խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Նույնիսկ կարող է այստեղ շատ ավելի ձայն ստանալ, որովհետև սա իր համար յուրահատուկ ընտրական մարաթոնի շարունակություն է, ընդ որում՝ «Ելք»-ը փաստորեն  խորհրդարանական ընտրություններում ստացել է ընդդիմության լիդերի կարգավիճակ, որովհետև «Ծառուկյան» դաշինքն, այնուամենայնիվ, չի ընկալվում որպես ընդդիմություն, նույնիսկ չեմ կարող ասել, թե ինչ կարգավիճակում է ընկալվում, համենայնդեպս՝ որպես ընդդիմություն այդ դաշինքի մասին չի խոսվում քաղաքագիտական կամ փորձագիտական շրջանակներում: «Ելք»-ը ընկալվում է որպես ընդդիմության լիդեր և կարող է ավելի շատ ձայներ կոնցենտրացնել:

– Իսկ այս դեպքում ձայները չե՞ն տրոհվի «Ելք»-ի և Զարուհի Փոստանջյանի միջև, քանի որ նրանց ձայն տվող ընտրազանգվածը կարծես թե նույն բողոքավոր ընտրազանգվածն է լինելու:

– Պարզ է, որ Զարուհի Փոստանջյանն էլ ահագին ձայներ կստանա, այդ դեպքում, այո, կտրոհվի։ Եթե այդպես չլիներ, եթե բոլորը միավորված լինեին, եթե ընդդիմությունն ամբողջովին միավորվեր՝ անկախ սեռից, գույնից և քաղաքական հայացքներից, այդ դեպքում, այո, ցանկացած ընտրություն սև-սպիտակ է դառնում, և այդ ժամանակ շատ ավելի հեշտ է լինում պայքար ծավալել, որովհետև պայքարը սևի-սպիտակի միջև է լինում: Առայժմ, ըստ մեր ունեցած ինֆորմացիայի, այդպես չէ: Որոշակի ձայներ, իհարկե, Զարուհի Փոստանջյանին՝ «Երկիր Ծիրանի»-ին կգնա, բայց, այնուամենայնիվ, կարծում եմ՝ քանի որ դեռ շատ թարմ են այս արդյունքները, դա յուրահատուկ շարունակությունն է լինելու նախընտրական քարոզարշավի, «Ելք»-ը բավականին լուրջ տոկոսներ ստանալու շանս ունի: Հանրապետականը, իհարկե, կարծում եմ՝ օգտագործելով իր բնականոն և ոչ բնականոն առավելությունները, էլի կօգտագործի նույն տեխնոլոգիաները:

Բայց քանի որ այս դեպքում չկա ռեյտինգայինը, այսինքն՝ չեն լինելու այն թեկնածուները, ում համար քվեարկում էին, նաև ՀՀԿ-ի համար մի փոքր ավելի բարդ չի՞ լինի Տարոն Մարգարյանի կերպարով ձայներ հավաքելը:

– Կարող է մի փոքր բարդ լինել, այնուամենայնիվ՝ յուրաքանչյուր ընտրատարածքում շտաբներ են գործելու, պատասխանատուներ են լինելու, և կոնկրետ նույն մարդիկ են զբաղվելու այդ հարցերով, ովքեր զբաղվում էին: Ամեն մեկի առջև խնդիր է դրվելու, ամեն մեկն ունի արդեն փորձարկված ՀՀԿ-ի հնարվոր ընտրազանգվածի ցուցակը, և կոնկրետ աշխատելու են այդ նույն մարդկանց վրա, ովքեր քվեարկել են այս խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի օգտին: Մենք պատկերացում ունենք, թե ով է ՀՀԿ-ի քաղաքապետի թեկնածուն, բայց չգիտենք՝ ով է քաղաքապետի թեկնածուն մյուս ուժերի կողմից, օրինակ՝ եթե Նիկոլ Փաշինյանը գլխավորելու է իրենց ցուցակը, դա դեռ չի նշանակում, որ քաղաքապետի թեկնածուն ինքն է: Ուզում եք՝ անունը դրեք ավագանու ընտրություն, թե ինչ, բայց երևանցիները սա ընկալում են որպես կոնկրետ Երևանի քաղաքապետի ընտրություն: Այստեղ առավել քան անձերի ընտրություն է լինելու: Ես չեմ կարծում, որ որևէ մեկին հետաքրքրելու է, թե ցուցակում երրորդ, չորրորդ տեղն ով է լինելու:

– Պարոն Հակոբյան, իսկ ընտրողներին չի՞ հետաքրքրի, որ հայտնիների ներառեն ավագանու ընտրություններում՝ դերասանների, մշակույթի գործիչների։ Դա քվեարկության արդյունքների վրա ազդեցություն կունենա՞:

– Դա միշտ ինչ-որ ազդեցություն ունենում է, այնուամենայնիվ, մանավանդ Երևանի ավագանու ընտրություններում, գլխավոր աստղը քաղաքապետի թեկնածուն է, մնացածը կարող են լավ ֆոն ստեղծել, նույնիսկ նրանցից յուրաքանչյուրը կարող է ինչ-որ չափով իր ընտրազանգվածն ունենալ, այնուամենայնիվ, գերագույն աստղը քաղաքապետի թեկնածուն է, և վճռորոշը լինելու է այն, թե ով է լինելու քաղաքապետի թեկնածուն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում