Ֆրանսիայի ազգային հավաքականի ավագ ու դարպասապահ Հուգո Լյորիսը նշել է, որ հավաքականը ներկա պահին ունի անվիճելի առաջատար` Ֆրանկ Ռիբերին:
«Ռիբերին ամբողջովին արժանի է հավաքականի առաջատարի դերին: Բոլորս էլ հարգում ենք նրան թե´ որպես մարդ, թե´ որպես խաղացող:
Նրա մոտ դժվար պահեր են եղել, բայց նա կարողացավ հաղթահարել դրանք ու վերադարձավ ճիշտ ուղի: Նա արդեն շատ բան է տվել հավաքականին, բայց էլ ավելին կարող է տալ: Հուսով եմ` Մունդիալի որակավորման փուլի վերջին խաղերին նա վճռորոշ դեր կունենա»,- ասել է Լյորիսը:








































