Կանադայի Տորոնտո քաղաքում Միջազգային կինոփառատոնն (Toronto international film festival) իր աշխատանքը սկսել է «Հինգերորդ իշխանություն» (The Fifth Estate) ֆիլմից, որը պատմում է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի մասին, հաղորդում է RIA Novosti-ն:
Փառատոնի շրջանակներում ընդհանուր առմամբ կցուցադրվեն 288 լիամետրաժ և 78 կարճամետրաժ ֆիլմեր։
Տորոնտոյում կցուցադրվեն այնպիսի սպասված ֆիլմերի պրեմիերաներ, ինչպիսիք են «Օգոստոս» (August: Osage County), որի գլխավոր դերակատարներն են Ջուլիա Ռոբերթսը և Մերիլ Սթրիփը, «Ստրկության 12 տարի» (12 Years a Slave)` Մայքլ Ֆասբենդերի և Բրեդ Փիթի մասնակցությամբ:
Տորոնտոյի փառատոնը կտևի մինչև սեպտեմբերի 15-ը: Փառատոնում հաղթողը կորոշվի հանդիսատեսի քվեարկությամբ:









































