«Յուվենթուս»-ի պաշտպան Ստեֆան Լիխտշտայները խոսել է իր թիմի մեկնարկի մասին:
«Մրցաշրջանի հաջող մեկնարկը շատ կարևոր է, ինչը մեզ հաջողվեց անել: Մենք նվաճեցինք սուպերգավաթը, իսկ հետո երկու հաղթանակ տարանք առաջնությունում: Ավելի լավ մեկնարկ չէր կարելի մտածել: Դա մեզ վստահություն հաղորդեց:
Սեպտեմբերին մենք երկու լուրջ խաղ ենք անցկացնելու` «Ինտեր»-ի ու «Ռեալ»-ի դեմ:
Հիմա ես մտածում եմ միայն Իսպանդիայի ու Նորվեգիայի հավաքականների դեմ խաղերի մասին: Մենք շատ ենք ուզում հաղթել այդ խաղերում: Իսկ ավելի ուշ կսկսենք մտածել «Ինտեր»-ի ու «Ռեալ»-ի մասին»,- նշել է շվեյցարացին:







































