Բրիտանական բանակի նախկին զինծառայող, 28-ամյա Լոուրենս Վալենդերը փոխել է սեռն ու կրոնը: Այժմ նրա անունը Լյուսի Վալենդեր է։ Նա առաջին կին-մուսուլման-սեռափոխվածն է:
Այս մասին տեղեկացնում է Daily Mail հրատարակչությունը:
Լյուսի-Լոուրենսի խոսքերով՝ միայն հիմա է ինքն ինքնավստահություն ձեռք բերել: Ծանոթությունների կայքում նա ծանոթացել է մահմեդական տղամարդու հետ և ամուսնացել: Լյուսի Վալենդերի ամուսինը մինչև ամուսնանալը չի իմացել, որ Լյուսին նախկինում տղամարդ է եղել՝ չնայած, հնարավոր է, գուշակել է այդ մասին:
Զույգն ապրում է Սուինդոն քաղաքում, իսկ մարդկանց առջև Լյուսին, որպես ամուսնացած կին, նիկաբ է կրում:
Նախկին զինվորի խոսքերով՝ ամբողջ կյանքում զգացել է, որ սխալ մարմնում է ապրում և 14 տարեկանից ցանկացել է կին դառնալ, սակայն փորձել է դա մարդկանց մոտ ցույց չտալ:
Լոուրենսը կանանց հետ հարաբերություններ ունեցել է, սակայն դրանք չեն բավարարել է նրան և մի քանի ամիս անց ավարտվել են:
Բանակը նրա համար վերջին փորձությունն է դարձել, որտեղ էլ գիտակցել է, որ այդ կյանքով այլևս ապրել չի կարող:
Բանակից հետո նա աճեցրել է մազերը, կնոջ հագուստ է կրել և սկսել է հանդիպել տղամարդկանց հետ: Նա հորմոնալ բուժում է ստացել, որից հետո որոշել է սեռը փոխելու վիրահատության ենթարկվել:
Նախկին զինվորի խոսքերով՝ այդ որոշումը մոր համար իսկական ցնցում է եղել: Սակայն նրան մտափոխել չեն կարողացել:
Մեկ այլ կարևոր որոշում էլ կրոնափոխությունն է եղել:
Լյուսին իսլամ է ընդունել անցած տարվա սեպտեմբերին, այնուհետև ամուսնացել է Մուրատի հետ: «Ես սիրում եմ նրան: Նա բարի և մեղմ մարդ է: Մինչև ամուսնությունը մենք երկու անգամ ենք հանդիպել: Ես նրան չեմ ասել, որ տրանսսեքսուալ եմ, սակայն նա կասկածել է դրա մասին»,-պատմել է Լյուսին:
Միակ դժվարությունն այն է, որ նրան արգելել են տեղի մզկիթում աղոթել այլ կանանց հետ: Լյուսին դա անարդար է համարում և մտադիր է արդարության հասնել: Իսկ Սուինդոն քաղաքի մզկիթի ներկայացուցիչը հայտարարել է, որ մզկիթում ուրախ են տեսնել բոլոր նրանց, ովքեր իսլամի օրենքները չեն խախտում:











































