ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոնգրեսի մի քանի անդամներին ասել է, որ մտածում է Սիրիայում լայնամաշտաբ ռազմական գործողությունների մասին ի պատասխան քիմիական հարձակման: Այդ մասին հայտնում է CNN հեռուստաընկերությունը՝ հղում կատարելով իրավիճակին ծանոթ աղբյուրին:
Նրա խոսքերով Թրամփը ընդգծել է, որ գիտակցում է իրավիճակի և նման մտադրությունների ողջ լրջությունը:
Աղբյուրն ավելացրել է, որ նախագահը դեռևս վերջնական որոշում չի ընդունել, բայց ասել է, որ քննարկել է նման հնարավորություն պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսի հետ:
Դրա հետ մեկտեղ Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան ասել է Reuters-ին, որ ԱՄՆ-ն չի բացառում ռազմական պատասխանը Իդլիբում տեղի ունեցած քիմիական հարձակմանը, որի համար երկրի իշխանությունները մեղադրել են Սիրիայի կառավարությանը և նախագահ Բաշար Ասադին:








































