Թուրինի «Յուվենթուս»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն վստահ է, որ կիսապաշտպան Պոլ Պոգբան կարող է արժանի փոխարինող լինել Անդրեա Պիրլոյին, եթե վերջինս բացակայի ինչ-ինչ պատճառներով: Այժմ 20-ամյա ֆրանսիացին հանդես է գալիս կենտրոնական կիսապաշտպանության գծում, սակայն մասնագետի կարծիքով` Պոլը կարող է նաև փլեյմեյքեր լինել:
«Պիրլոն չեմպիոն է: Իտալիայում նա չունի հավասարը: Սակայն, կարելի է ասել, որ Պոգբան կարող է «փոխՊիրլո» լինել:
Անհրաժեշտության դեպքում Պոլը կարող է լրացնել Անդրեայի բացակայությունը: Պոգբան ժամանակակից կիսապաշտպան է, ով հիանալի մարզավիճակում է և կարող է ցանկացած դեր կատարել խաղադաշտի կենտրոնում: Նա կատարյալ խաղացող է, սակայն դեռևս կարող է առաջընթաց գրանցել»,- Football Italia-ն մեջբերում է Կոնտեի խոսքերը:







































