Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսով պայմանավորվել են սերտ համագործակցության մասին, այդ թվում Հարավային Կորեայի հետ՝ ուղղված Հյուսիսային Կորեայի զսպմանը։ Դա կապված է Փխենյանի կողմից անցկացվող միջուկային և հրթիռային փորձարկումների հետ։ Այս մասին հայտնում է «Կիոդո» գործակալությունը։
Նրա տվյալներով՝ երկու երկրների առաջնորդները նաև հաստատել են, որ հրթիռային արձակումները կտրականապես անթույլատրելի են, և քննարկել են Փխենյանի վրա ճնշումն ուժեղացնելու միջոցները։
Կապված Թրամփի ու Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի առաջիկա հանդիպման հետ` վարչապետ Աբեն ու Թրամփը կարծիքներ են փոխանակել Հյուսիսային Կորեայի վրա Չինաստանի ազդեցության հնարավորության շուրջ։








































