Ինչպես հայտնում է Politeka-ն, Վիստա Հերմոս բանտն այն 20 բանտերից մեկն է, որոնք տեղի կառավարությունը ի վիճակի չէ վերահսկել:
Իսպանացի լուսանկարիչ Սեբաստիան Լիստեն ռիսկային էքսկուրսիա է ձեռնարկել Վենեսուելայի ամենավտանգավոր բանտերից մեկը, որպեսզի իր տպավորություններով կիսվի աշխարհի հետ:
Բանտը կառուցվել է 1950-ական թվականներին և նախատեսված է եղել 650 բանտարկյալի համար, սակայն ներկայումս նրանց թիվն աճել է կրկնակի: Բանտարկյալների և պահապանների միջև ընդհարումները տեղի են ուենում անընդհատ: Պայմանները բարելավելու փոխարեն տեղի իշխանությունները ամեն ինչի վրա աչք են փակել, և բանտում տիրել է քաոսը:
Միաժամանակ, բանտում կառուցել են իրենց աշխարհը. այնտեղ կազմակերպում են հարսանիքներ, թաղումներ և նույնիսկ երաժշտական փառատոններ:















































