Wednesday, 08 05 2024
18:50
Սի Ծինփինը և Վուչիչը միմյանց աջակցություն են հայտնել Կոսովոյի և Թայվանի հարցում
18:40
Հնդկաստանը կարող է դադարեցնել զինամթերքի ներկրումը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
«Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ-ի ֆինանսավորմանը». ԱԳՆ խոսնակ
18:30
Աֆղանստանում պայթյուն է որոտացել․ կան զոհեր
18:20
ԱՄՆ զինվորին Ռուսաստանում սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում
Ադրբեջանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա
Ստյոպա Սաֆարյանը ներկայացնում է Ոսկեպարի մուտքից մինչև եկեղեցի՝ սահմանի գծապատկերը
Կիլիկյան Հայաստան. բանակի կազմը
Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները նվազել են
18:10
ԱՄՆ-ն դադարեցրել է Իսրայելին ռումբերի մատակարարումը
Բաքուն ի՞նչ է ասել Իսրայելին «բարեկամաբար»
17:56
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 90-ի
Ադրբեջանի և Բուլղարիայի միջև մի շարք փաստաթղթեր են ստորագրվել
17:50
Պակիստանի դատարանը Իմրան Խանի կնոջը տնային կալանքից տեղափոխել է բանտ՝ նրա խնդրանքով
17:47
Ռումինիան և Մոլդովան համատեղ զորավարժություններ կանցկացնեն
Տարոնիկ գյուղում «GAZ» մակնիշի մեքենա է այրվել
17:40
Լիտվան դիտարկում է վարժական նպատակով Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցը. Financial Times
Ուղիղ․ Նիկոլ Փաշինյանը վարում է ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստը
ԻՊԲ-ն անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից ռումբերի մատակարարման կասեցմանը
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Կուպերտինոյի Սուրբ Անդրեաս հայկական եկեղեցի
Քննարկվել են պարենային անվտանգության փոխադարձ հետաքրքրության հարցեր
Պուտինն ԱՊՀ երկրների ղեկավարներին շնորհավորել է Հաղթանակի օրվա կապակցությամբ
17:10
Պակիստանը և Իրանը կավարտեն գազատարի կառուցումը՝ չնայած ԱՄՆ-ի նախազգուշացումներին
17:03
Ուկրաինացի օլիգարխը մեղադրվում է սպանության մեջ
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասը ավելի քան 102 մլն դրամ է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Էապես աճել է ներքին առևտրի շրջանառությունը
Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է Մադրիդ
Աբովյան փողոցի բարերից մեկի խոհանոցում հրդեհ է բռնկվել

Ճակատից խփել ցրիվ են տվել. քառօրյա պատերազմից հետո սպանված զինվորի հայրը դժգոհ է

Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո՝ ապրիլի 12-ին, շարքային Սևակ Խաչատրյանին, ով 2.5 ամսվա ծառայող էր, գլխին ստացած հրազենային վնասվածքով գտել էին զորքի նստեցման շրջանում, երբ տագնապից հետո նրանց զորքի տեղակայման հիմնական վայրից տեղափոխել էին այդ նստեցման շրջան: Քրեական գործ էր հարուցվել, կատարվածը իրավապահ մարմինների կողմից որակվել էր զենքի հետ անփույթ վարվելու հետևանք, և գործի քննությունը կարճվել էր:

Սևակ Խաչատրյանի հայրը՝ Նորայր Խաչատրյանը, սակայն, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ինքը բացարձակ համաձայն չէ իրավապահների գնահատականների հետ: Բացի այդ, նրա խոսքով՝ գործը չի քննվել բազմակողմանի և օբյեկտիվ կերպով, փորձաքննությունները թերի են, որոնք ամբողջությամբ չեն ապացուցում պաշտոնական վարկածը, թե՝ Սևակն ինքն է իրեն վնասել: «Իրենք քրեական գործում ասում են, որ որդիս զենքի հետ խաղալու հակում է ունեցել, բայց այդ դեպքում ինչո՞ւ են նրան զենք տվել, մի բան էլ այդ օրերին երկրորդ զենք են տվել: Կամ՝ եթե զենքի հետ խաղալու հակում ուներ, ինչո՞ւ չէին տանում նախապատրաստական դասընթացների»,- ասաց հայրը:

Խաչատրյանի խոսքով՝ ինքը հստակ չի կարող ասել, թե ինչ է իրականում եղել: Դեպքից հետո խոսակցություններ են շրջանառվել, որ Սևակը սպանվել է դիվերսիոն խմբի կողմից: «Բայց սրանք խոսակցություններ են, և ես կարող եմ դրանց հավատալ, քանի դեռ գործն արդարացի չի քննվել: Հակառակ դեպքում ես չեմ հավատում, որ իմ որդին այդ մահով է մահացել: Բացառվում է, որ նա զենքի հետ խաղար ու այդպիսի վիրավորում ստանար: Ավտոմատով ճակատից տված ա, ու ամբողջ գանգուղեղը ցրիվ է եկել: Դա հնարավոր չի, որ մարդ կարողանա ինքն իրեն այդպիսի վնասվածք հասցնել՝ զենքը պահելու դիրքից կախված և այլ հանգամանքներ հաշվի առնելով»,- նկատեց Նորայր Խաչատրյանը:

Դեպքից հետո կատարված մի շարք փորձաքննություններում այդպես էլ բառ անգամ չկա, թե ինչ հեռավորությունից է կրակոցն արձակվել: Բացի այդ, ըստ գործի նյութերի՝ կրակոցի պահին ավտոմատի խլացուցիչը զենքի վրա չի եղել, իսկ այդ պարագայում, հոր խոսքով, բացառված է, որ արձակված կրակոցի բոցից աչքերի հատվածում, դեմքին այրվածքներ կամ վնասվածքներ չլինեին: Իսկ փորձաքննությամբ հաստատվել է, որ Սևակի դեմքին ոչ մի վնասվածք չի եղել: «Իսկ դա նշանակում է, որ կրակոցն արձակվել է ինչ-որ հեռավորությունից: Իրենք սրա մասին խոսք անգամ չեն ուզում ասել, ու սրա մեջ ես միտում եմ տեսնում: Ուրեմն մի բան կա, մի բան թաքցնում են»,- ասաց Խաչատրյանը:

Քրեական գործի կարճումից հետո Խաչատրյանը իր պաշտպան Անի Չատինյանի հետ բողոքարկել են Գորիսի առաջին ատյանի դատարանում, սակայն մերժում են ստացել: Մերժումը բողոքարկել են նաև վերաքննիչ դատարանում և կրկին անարդյունք: Չատինյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ պատրաստվում են դիմել վճռաբեկ դատարան, սակայն եթե այդ ատյանում էլ հաջողության չհասնեն՝ դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

«Քրեական գործի վարույթն իրականացվել է ոչ օբյեկտիվ, ոչ բազմակողմանի և ոչ լրիվ քննություն է կատարվել: Բազմաթիվ հանգամանքներ կան, որ պարզված չեն: Օրինակ՝ այդ տարածքում նրա միայնակ լինելը, մարմնի վրա առկա վնասվածքները, նրան կցված այլ անձի ինքնաձիգը: Բազմաթիվ փաստեր կան հետևություն անելու, որ գործն օբյեկտիվ չի կատարվել»,- ասաց Խաչատրյանի պաշտպան Անի Չատինյանը՝ հավելելով, որ եթե վճռաբեկ դատարանն էլ մերժի, իրենք մի շարք փաստեր ունեն, որոնք հիմք կհանդիսանան ՄԻԵԴ-ի դիմումի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում