ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց կունենա Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ՝ տեղեկացնում է Reuters-ը: Այդ մասին հայտարարել է Սպիտակ տունը՝ չմանրամասնելով հեռախոսազրույցի թեման:
Գործակալությունը նշում է, որ հեռախոսազանգերը նախատաեսված են այն բանից հետո, երբ Մերկելի գործընկեր բարձրաստիճան պաշտոնյան կոչ է արել Ճապոնիային որքան հնարավոր է շուտ ձևակերպել ԵՄ-ի հետ գործարքը:
Հիշեցնենք, որ Թրամփը արդեն հանդիպումներ է ունեցել Աբեի և Մերկելի հետ ԱՄՆ նրանց պաշտոնական այցի շրջանակներում:








































