Կոլումբիական իշխանությունները մեղադրել են միլիարդատեր Կառլոս Սլիմին պատկանող Comcel ընկերությանը՝ համարելով, որ այն, շուկայում գերիշխող դիրքի օգնությամբ, խախտել է ազատ մրցակցության ոլորտում օրենսդրությունը: Այս մասին հայտնում է Digit.ru պորտալը՝ հղում անելով տեղի ԶԼՄ-ներին: Երկրի հակամենաշնորհային ծառայությունը 45 միլիոն դոլարի տուգանք է սահմանել Սլիմի ընկերության դեմ:
Բջջային կապի Comcel ընկերությունն աշխատում է Claro բրենդի ներքո: Ընկերության ղեկավարությունը համաձայն չէ առաջադրված մեղադրանքների հետ և մտադիր է օրինական ճանապարհով վիճարկել տուգանքի վճարումը:
Ներկայում Սլիմի ընկերությունը վերահսկում է Կոլումբիայում բջջային կապի 62 տոկոսը:








































