Wednesday, 01 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

Հայաստանը մոտենում է կոնսոլիդացված ավտորիտար ռեժիմի. Freedom House

Freedom House ամերիկյան իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Անցումային շրջանի երկրներ- 2017» (Nations in Transit) զեկույցը, որն անդրադարձել է նախկին խորհրդային երկրներում ժողովրդավարության վիճակին: Զեկույցի համաձայն՝ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում, Բալկաններում, Եվրասիայում ներկայում ավտորիտար ռեժիմներն ավելի շատ են, քան կայուն ժողովրդավարական ռեժիմները:

Կազմակերպությունը զեկույցը հրապարակում է 1995թ. ի վեր: Ուսումնասիրության մեջ ներառված են 29 հետխորհրդային երկրներ: Հետազոտության համաձայն՝ ժողովրդավարության վատթարացման և ավտորիտարիզմի ամրապնդման վրա ազդեցություն են ունեցել Եվրամիությունից դուրս գալու Մեծ Բրիտանիայի որոշումը և ԱՄՆ-ի ընտրությունները:

Ժողովրդավարության և ռեժիմի վարկանիշի գնահատականները հիմնված են 1-7 սանդղակի վրա, որտեղ 1-ը մատնանշում է ժողովրդավարական զարգացման ամենաբարձր մակարդակը, իսկ 7-ը՝ ամենացածր:

Զեկույցում ներառված է նաև Հայաստանը, որը հավաքելով 5.39 միավոր՝ մոտենում է կոնսոլիդացված ավտորիտար ռեժիմի:

Հետազոտությունը,  զուգահեռներ անցկացնելով Հայաստանի և Ղրղըզստանի իշխանությունների միջև, գրում է, որ երկու երկրներն էլ մոտենում են ամրապնդվող ավտորիտար ռեժիմների: «Հայաստանի և Ղրղըզստանի նախագահներ Սերժ Սարգսյանը և Ալմազբեկ Աթամբաևը պնդում էին, որ սահմանադրական բարեփոխումները միտված էին խորհրդարանների ժողովրդավարական իշխանության ամրապնդմանը մի տարածաշրջանում, որտեղ ուժեղ մարդու սինդրոմն էնդեմիկ է: Բայց բարեփոխումների իրական արդյունքը կլինի այն, որ ավելի կամրապնդվեն նախագահների կուսակցությունները և օլիգարխիկ էլիտան:

Երկու նախագահներն էլ վերացրել են բոլոր խոչընդոտները, որպեսզի ապահովեն սահմանադրական բարեփոխումների հաջողությունը:  Հայաստանում այն բանից հետո, երբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ և օլիգարխ Գագիկ Ծառուկյանը (որը հայտնի է Դոդի Գագո մականունով) Սերժ Սարգսյանին կոչ արեց հրաժարական տալ, նախագահը հրահանգեց հեռացնել նրան  Ազգային անվտանգության խորհրդից և կարգադրեց հետաքննել նրա գործնական հարաբերությունները: Ծառուկյանը հետ կանգնեց և ավելի քան մեկ տարի հեռացավ քաղաքականությունից»,- ասվում է զեկույցում:

Երկու երկրներում էլ նախագահների լիազորությունները մոտենում են ավարտին, և նրանք այլևս չեն կարող առաջադրվել: Ավելին, նրանք չեն կարող վստահ լինել, որ էլիտան կամ հասարակությունը չի ընդվզի, եթե նրանք ուղղակի երկարացնեն իրենց լիազորությունները՝ օրինական կամ անօրինական կերպով: Ուստի սահմանադրական փոփոխությունները Սարգսյանի և Աթամբաևի համար դիտարկվում են որպես իշխանությունը պահելու միջոց՝ փաստում է զեկույցը:

Ե՛վ Հայաստանում, և՛ Ղրղըզստանում սահմանադրական բարեփոխումների հարցով հանրաքվեները անցել են շատ կարճ ժամկետներում, ավելին՝ հասարակությունը ամբողջությամբ չի ըմբռնել սպասվող  փոփոխությունների բնույթը: «Հայաստանում ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը նշել է, որ հանրաքվեի օրը խախտումներն այնքան շատ են եղել, որ հանգեցրել են քվեարկության փաստացի ձայների փոփոխության»,- ասվում է զեկույցում:

«Հայաստանի պարագայում՝  բացի այն, որ լիազորություններն անցնում են խորհրդարանին, վերանայված Սահմանադրության ամենաէական դրույթը «կայուն մեծամասնության» ապահովման նոր համակարգի ապահովումն է… Արդյունքում կառավարությունում և խորհրդարանում կիշխի Հանրապետական կուսակցությունը, որը Սերժ Սարգսյանը կղեկավարի կամ պաշտոնապես, կամ կուլիսների հետևից»,- նշում է զեկույցը և հավելում, որ Սերժ Սարգսյանը երկակի հայտարարություններ է արել՝ կապված հետագայում վարչապետի պաշտոնը զբաղեցնելու հետ:

Հայաստանի, ինչպես նաև Ղրղըզստանի դեպքերը ցույց են տալիս, թե ինչպես է զարգանում ավտորիտարիզմը՝ հարմարվելով հանգամանքներին: Բախվելով բնակչության դժգոհությանը, ճնշելով քաղաքացիական հասարակությանը և ընդդիմությանը՝ այս երկրների իշխանությունները պետք է գտնեն իշխանությունը պահպանելու այլ միջոցներ: Նրանք կարող են փոխել հենց պետության կառուցվածքը, սակայն նպատակը քաղաքական ստատուս քվոյի պահպանումն է՝ ասվում է զեկույցում:

Նվազել են նաև  Հայաստանի ժողովրդավար կառավարման, ընտրական գործընթացի, քաղաքացիական հասարակության, ՏԻՄ-երի ժողովրդավար կառավարման, արդարադատության համակարգի միավորները։ 2017-ին բարելավվել են միայն 2 ցուցիչի գնահատականները՝ անկախ մամուլի և կոռուպցիայի գնահատականները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում