Sunday, 05 07 2026
22:15
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters

Ես գիտեմ՝ ինչու մենք [Ազատ դեմոկրատները] չանցանք. Անահիտ Բախշյան

Խորհրդարանական ընտրություններն արդեն անցյալում են, ինը քաղաքական ուժերից հինգը դուրս մնացին, չորսը կարողացան հաղթահարել անցողիկ շեմը:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը, ով ևս պատգամավորության թեկնածու էր՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ, նշեց. «Ես գիտեմ, թե մենք ինչու չանցանք: Քարոզարշավի կեսից զգում էի, որ ինչ-որ բան այն չԷ: Դրան նպաստեցին շատ-շատ հանգամանքներ: Այն, որ ժողովուրդը, այնուամենայնիվ, իր ճանաչած անհատին, թաղային «հզորին» է ընտրել, դա փաստ է: Կարելի է ասել՝ ժողովուրդը գնաց ինքնախաբեության՝ ընտրակաշառք վերցնելով և ոչ միայն, վարչական դիրքի չարաշահման, հազար ու մեկ ճնշումների գնացին:

Ամեն քաղաքացի իր մեջ ընտրելու մի մաղ ունի, ամեն մեկի համար այդ մաղը տարբեր չափի անցքեր ունի, այդ անցքերը մեզ համար շատ փոքրացրել էին, և մենք չանցանք: Ժողովուրդն այնքան էլ իրազեկված չէր «Ազատ դեմոկրատներ» կուսակցության մասին»:

Ա. Բախշյանը ժողովրդի իրավագիտակցությունը շատ ցածր է գնահատում. «Եվ նորից գալիս եմ այն եզրակացության, որ քանի դեռ մեր երկրում կրթությունը այն տնօրենների ձեռքում է, ովքեր դառնում են թեկուզ իրենց հարած կուսակցության գործիքները, դժվար է քաղաքացիական իրավագիտակցության գալը, որովհետև այդ տնօրենների գործունեությունը հակապետական է, հակամանակավարժական»:

Ա. Բախշյանի կարծիքով՝ ծրագրեր ներկայացնելու մշակույթ պետք է ձևավորվի և ընտրությունը պետք է լինի ծրագրերի միջև: Նրա դիտարկմամբ՝ պետք է վերանայվի կուսակցությունների ռազմավարությունը, մարտավարությունը, աշխատասիրությունը:

Անդրադառնալով «Ելք» դաշինքի հավաքած ձայներին և խորհրդարանում հայտնվելու հնարավորությանը, Ա. Բախշյանը նշեց, որ հասարակության շուրջ 7 տոկոսը գնահատեց «Ելք»-ի երիտասարդ ավյունը, աշխատասիրությունը: Նա նաև հավելեց, որ ցանկանում է կրթության ոլորտի հստակ օրենսդրական փոփոխություններով դիմել «Ելք»-ին և պատրաստ է համագործակցել:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում