Կանադան հոկտեմբերին կսկսի Աֆղանստանից իր զինվորական հրահանգիչների փուլային դուրսբերումը: Այս մասին լրագրողներին հայտնել է կանադացի գեներալ-մայոր Դին Միլները, ով համակարգում է 950 հոգանոց զորակազմի տվյալները:Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Նրա խոսքերով՝ մինչ 2014-ի մարտի վերջ, երբ իրենց առաքելությունն ավարտվի, Աֆղաստանում կմնան 100-ից պակաս հրահանգիչներ:
Միլները նշել է, որ իր ենթակաները հիմնականում տեղակայված են Քաբուլի ծայրամասերում: Նա կասկած չունի, որ կանադացիների կողմից պատրաստված աֆղան զինծառայողները կարող են կատարել իրենց առջև դրված հանձնարարությունները:
Oտտավան դադարեցրել է Աֆղանստանում մարտական օպերացիաներին մասնակցությունը 2011-ի հուլիսին և 5 ամիս անց տուն վերադարձրել 2800 հոգանոց անձնակազմը:
Աֆղանստանի պատերազմում զոհվել են 158 կանադացի զինծառայողներ, ավելի քան 2000-ը ստացել են վնասվածքներ: Պատերազմը կանադացի հարկատուներին արժեցել է 11.3 միլիարդ դոլար:







































