Ամերիկացի մասնագետների խումբը լայնածավալ հետազոտություն է անցկացրել և պարզել, որ շուտով խմելու ջուրն անպիտան կդառնա օգտագործման համար։ Դրա պատճառ է հանդիսանում գլոբալ տաքացումը։ Այս մասին հայտնում է 7info.ru-ն։
Փորձագետների խոսքով՝ աշխարհում դիտվող կլիմայական փոփոխությունները բացասաբար են ազդում խմելու ջրի օգտակար հատկությունների վրա։ Պարզվել է, որ աշխարհում դիտվում է ազոտի և այլ՝ ոչ օգտակար նյութերի մակարդակի աճ, որոնք միախառնվում են ջրին։ Գիտնականները նախազգուշացնում են, որ նման իրավիճակը կարող է հանգեցնել խնդիրների գյուղատնտեսական ոլորտում, ինչպես նաև արտադրական այլ ոլորտներում։ Բացի այդ, ազոտի գերավելացուկը կազդի նաև հողի բերքատվության վրա։
Մասնագետները նաև նշում են, որ ապագայում պետությունները ստիպված կլինեն միլիոնավոր դոլարներ ծախսել ջրի մաքրման վրա։










































