Ferrari F430 ավտոմեքենան, որը նախկինում պատկանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, վաճառվել է Ֆլորիդայում Auctions America-ի կազմակերպած աճուրդում 270 հազար դոլաով։ Այս մասին հայտնում է France Presse գործակալությունը՝ հղում անելով աճուրդի տան ներկայացուցչին։
Թրամփը նոր Ferrari F430-ը գնել էր անձնական օգտագործման համար 2007 թվականին։ 4 տարի անց, մոտ 3.8 հազար կմ վարելուց հետո, Թրամփը վաճառել էր այն։ Մեքենայի հաջորդ տիրոջ անունը հայտնի չէ։
Թրամփի նախկին մեքենայի նոր տիրոջ անունը նույնպես չի հաղորդվում։












































