ԱԺ պատգամավոր, «Ելք» դաշինք առաջնորդներից Նիկոլ Փաշինյանը, մասնակցելով խորհրդարանական ընտրություններին, լրագրողների հետ զրույցում ասաց, որ «քվեարկում է հանուն նրա, որ Հայաստանը ելք գտնի հուսահատության այս փոսից»:
Նիկոլ Փաշինյանը «Ելք» դաշինքի շանսերը բարձր է գնահատում: Խոսելով ընտրախախտումների վերաբերյալ ահազանգերի մասին՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ դրանք ստուգման փուլում են, և այս պահին պնդումներ չի կարող անել:
Անդրադառնալով հարցին, թե «Ելք» հետընրական փուլում կմիանա ՕՐՕ դաշինքի հետ, և որ ուժի հետ կոալիցիա կկազմի, Փաշինյանը նշեց. «Մեր անելիքը, մեր նախաձեռնությունները որևէ կերպ կախված չեն որևէ ուժի անելիքներից»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































