Մեքսիկայի Սանորա նահանգի բնակիչները գաղտնի քար են գտել, որը, հնարավոր է, ոչ երկրային ծագում ունի:
Այդ քարը գոլորշի է արձակում, որը քլորի հոտ ունի: Դրա արձակած գազի ազդեցությամբ որոշ առարկաներ փոխում են իրենց գույնը: Ներկայումս այդ քարի օրինակն ուսումնասիրվում է լաբորատորիայում:
Տարածաշրջանի հրշեջ ծառայության ղեկավարի խոսքերով՝ մարդիկ վախենում են, որ այդ քարից արձակված գազը կարող է թունավոր կամ ռադիոակտիվ լինել, նշում է Brazil Weird News-ը:
Միայն մանրամասն հետազոտությունը կարող է պարզել դրա ծագումը. արդյոք այն «երկրայի՞ն» քար է, թե՞ տիեզերքից է ընկել:










































