Saturday, 06 06 2026
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը
22:30
Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել
ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները
22:10
Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին
22:00
Քրիստոնեական վերածնունդ Ամերիկայում․ ինչու են երիտասարդները վերադառնում եկեղեցի
21:50
Իրանում էլեկտրաէներգիայի ամենօրյա անջատումներ են
Հայաստանի դեմ ռուսական դիվերսիա է. քաղաքացին պիտի տեր կանգնի ընդդիմությանը
21:30
ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ
«Եռագլուխը» և Թաթոյանը, չունենալով սեփական օրակարգ, սպասարկում են ՖՍԲ-ի պատերազմի օրակարգը
21:09
Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել
Ուկրաինան Ազովի ծովում «ադրբեջանական» երկու բեռնանավ է ոչնչացրել․ Բաքուն ներգրավված է Ռուսաստան-Թուրքիա ապօրինի գործարքներում
20:50
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
20:30
Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին
Պարզաբանում․ հաշվառումների վերաբերյալ ահազանգերի մասին

Մեդվեդևը գագաթնաժողովից անմիջապես հետո բանագնաց է ուղարկել Քադաֆիի մոտ

Ռուսաստանի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Մարգելովը Դովիլում Մեծ ութնյակի գագաթնաժողովից անմիջապես հետո մեկնել է Լիբիա՝ Ռուսաստանի միջնորդական առաջարկները կողմերին ներկայացնելու համար: Այս մասին հաղորդել է նախագահ Դմիտրի Մեդվեդևը G8-ի հավաքից հետո կայացած մամլո ասուլիսի ժամանակ: «Ռուսաստանի ներկայացուցիչն Աֆրիկայում՝ Մարգելովը, անմիջապես մեկնում է Բենղազի»,- ասել է Մեդվեդևը: Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը:

Նա հավելել է, որ բանակցությունները վարվելու են երկու կողմերի հետ, սակայն Տրիպոլիի դեպքում որոշ խնդիրներ կան. «Կարծում եմ, որ ճիշտ կլիներ, որ նա մեկնի Բենղազի, սակայն Տրիպոլիի հարցում… այնտեղ իրավիճակն ավելի բարդ է»,- ասել է Մեդվեդևը՝ չմանրամասնելով, թե ինչ նկատի ունի:

Մեդվեդևը նաև շեշտել է, որ Մուամար Քադաֆիի հրաժարականի դեպքում Ռուսաստանը պատրաստ չէ նրան ապաստան տրամադրել, սակայն այդպիսի երկրներ կգտնվեն. «Քադաֆիի հրաժարականը, իմ տեսակետից, կարևոր նշանակություն չունի: Սակայն եթե դա տեղի ունենա, այն օգտակար կլինի երկրի համար. կքննարկենք, թե ինչ է պետք անել: Միջազգային հանրությունը նրան (Քադաֆիին.- 1in.am) չի տեսնում Լիբիայի առաջնորդի դերում: Պետք է քննարկել, թե ո՛ր երկիրը հրաժարականի դեպքում ապաստան կտրամադրի Քադաֆիին»,- ասել է ՌԴ նախագահը:

Երեկ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Բեն Ռադսը, ով Օբամայի հետ գտնվում է Լեհաստանում, հայտարարել է, որ ԱՄՆ-ն պաշտպանում է Ռուսաստանի միջնորդական գործունեությունը Լիբիայում. «Կան պայմանավորվածություններ այն մասին, որ Լիբիայի ժողովուրդն ավելի լավ ապագայի է արժանի: Մենք սերտորեն կհամագործակցենք Ռուսաստանի հետ, որը բանակցություններ է վարելու լիբիացիների հետ»,- ասել է Ռոդսը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում