Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթի ընթացքում իրեն անվանել է «խաղաղության պահապան»՝ փոխանցում է Reuters գործակալությունը։
Նման հայտարարությամբ Թուրքիայի նախագահը ելույթ է ունեցել Դիարբեքիրում՝ առաջիկա հանրաքվեի համար փնտրելով աջակցություն քրդերի շրջանում, ովքեր ապրում են գերազանցապես երկրի հարավ-արևելքում։
«Մենք խաղաղության պահապաններ ենք, մենք ազատության պահապաններ ենք»,-հայտարարել է Էրդողանը՝ նշելով, որ PKK-ի հանցակիցները միայն խոսքերով են խաղաղության կոչ անում։
Թուրքիայի նախագահը նաև քննադատել է Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը, որը պաշտպանում է քրդերի շահերն ու նրանց շրջանում ժողովրդականություն վայելում։ Այդ կուսակցությունը դեմ է հանդես գալիս սահմանդրական բարեփոխմանը։ Իշխանությունը մեղադրում է կուսակցությանը PKK-ին աջակցելու մեջ։
«Մենք պատրաստ ենք երկխոսության, պատրաստ ենք քայլել յուրաքանչյուր հետ ձեռք-ձեռքի տված, ովքեր ասելիք ունեն»,-ասել է Էրդողանը՝ նշելով, որ ինչպես Թուրքիան չի կարելի պատկերացնել առանց Ստամբուլի, Իզմիրի, Տրապիզոնի, Անթալիայի և Էրզրումի, այնպես էլ առանց Դիարբեքիրի։ «Դիարբեքիրը մեր երկրի սիրտն է»,-ասել է նա։
Թուրքիայում սահմանադրական բարեփոխումների հարցով հանրաքվեն կանցկացվի ապրիլի 16-ին։











































