Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սանկտ Պետերբուրգում կայանալիք G20-ի գագաթնաժողովի շրջանակներում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ կքննարկի Սիրիայի կառավարության դեմ հնարավոր ռազմական գործողություններում իր երկրի մասնակցությունը:
«Ինչպիսի տեղ կզբաղեցնի Թուրքիան՝ կորոշեն հանգամանքները: Տվյալ պահին մենք պատրաստ ենք միանալ ցանկացած դաշինքի: G20-ի գագաթնաժողովի ընթացքում ռազմական գործողությունների մասնակցության թեման հիմնական քննարկվողը կլինի: Ռուսաստանում մենք կարճաժամկետ հանդիպում կունենանք Բարաք Օբամայի հետ»,- Թուրքիայի վարչապետի խոսքերը մեջբերում է Ria Novosti-ն:







































