Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է գերմանացի կիսապաշտպան Մեսութ Օզիլի տեղափոխությունը Մադրիդի «Ռեալ»-ից Լոնդոնի «Արսենալ»:
Հիշեցնենք, որ «Ռեալ»-ը խաղացողի տրանսֆերի դիմաց ստացել է 48 մլն եվրո:
«Օզիլը բացառիկ ֆուտբոլիստ է: Նա աշխարհի լավագույն 10 համարն է: Նրա հրաշալի խաղը հեշտացնում էր իմ ու իր թիմակիցների աշխատանքը: Նրա խաղն ինչ-որ նմանություն ունի Զիդանի ու Ֆիգուի խաղին»:








































