Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մինչև 69.9 կգ քաշային կարգում սեպտեմբերի 14-ին ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ֆլոյդ Մեյվեյզերն աշխարհի չեմպիոնի կոչման համար մենամարտելու է մեքսիկացի Սաուլ Ալվարեսի դեմ: Մենամարտը տեղի է ունենալու Լաս-Վեգասում:
Չեմպիոնական գոտին պատված կլինի 2 կգ ոսկով: Այդ մասին տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը: Գոտու վրա առկա են բռնցքամարտիկների լուսանկարները, ԱՄՆ-ի ու Մեքսիկայի դրոշները:
«Դա մեծ իրադարձություն է, իսկ այդ գոտին շատ պատվաբեր է համաշխարհային բռնցքամարտում»,- հայտարարել է Բռնցքամարտի միջազգային միության նախագահ Խոսե Սուլեյմանը:








































