Բաղրամյան 26-ում՝ նախագահական նստավայրի դիմաց, այսօր մի խումբ հասարակական, քաղաքական և քաղաքացիական ակտիվիստներ բողոքի ակցիա անցկացրին՝ ընդդեմ Հայաստանի անդամակցությանը Մաքսային միությանը: Բողոքի ակցիային մասնակցեց նաև ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ով սկզբում համառորեն չէր ուզում պատասխանել լրագրողների հարցերին:
Այնուհետև Պ. Հայրիկյանը խոսելով Սերժ Սարգսյանի հայտարարության մասին՝ ասաց, որ առայժմ վաղ է որևէ գնահատական տալ. «Սա պարզապես պաշտոնական ուղեգծից շեղում է»:
Հարցին՝ հնարավո՞ր է, որ Հայաստանի վրա ճնշումներ են գործադրվել, Պարույր Հայրիկյանն ասաց. «Սերժ Սարգսյանն իր լռությամբ նախապատրաստել է ճնշումները»:
Իսկ ընդհանուր առմամբ ԱԻՄ առաջնորդը ճիշտ է համարում հանրաքվե անցկացնելը:
Մանրամասները դիտեք տեսանյութում:








































