Tuesday, 21 05 2024
21:20
Պակիստանի բնակիչներին կոչ են արել չլքել տները անոմալ շոգի պատճառով
ՀՀ և Սլովենիայի ԱԳՆ-ներն անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային վերջին զարգացումների անվտանգային ազդեցություններին
Հնդկաստանի խոսուն որոշումը Իրանի առնչությամբ. Հայաստանի ուշադրության հրամայականը
ՀՀ և Սլովենիայի ԱԳՆ-ներն անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային վերջին զարգացումների անվտանգային ազդեցություններին
20:40
Մեծ Բրիտանիան և Ֆինլանդիան Ռուսաստանին հռչակել են գլխավոր սպառնալիք
20:30
Ֆրանսիան 45 ուկրաինացի զինվորի է վարժեցրել «Կեսար» հաուբիցները գործարկելու համար
20:20
ԱՄՆ-ն հայտնել է ԵՄ-ում պառակտման մասին՝ Նեթանյահուի նկատմամբ ՄՔԴ-ի կալանավորման հրամանի պատճառով
20:10
Ուկրաինայում հայտնել են, որ արդեն ավելի քան 3000 դատապարտյալ է դիմել զինված ուժերում ծառայելու համար
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ԵՄ-ն Մոլդովայի հետ պաշտպանության ոլորտում գործընկերության համաձայնագիր է ստորագրել
19:40
Գերմանիային հաջողվել է շուրջ մեկ միլիարդ եվրո հավաքել Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համար
Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ պետք է քննարկվի եկեղեցու նկատմամբ հարկային պարտավորությունների կիրառման հարցը
19:20
Ադրբեջանի արտգործնախարարը հեռախոսազրույց է անցկացրել Իրանի արտգործնախարարի պաշտոնակատարի հետ
19:10
Նոր Կալեդոնիայում անկարգությունների հասցրած վնասը գնահատվում է 1 մլրդ եվրո
19:00
Չինաստանը կպատասխանի ցանկացած գործողության, որը կխաթարի իր ամբողջականությունը. Չինաստանի ԱԳՆ
Ուղիղ․ Բագրատ Սրբազանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
18:45
ԵՄ-ում հաստատել են ռուսական սառեցված ակտիվների եկամուտներն Ուկրաինային ուղղելու ծրագիրը
52-ամյա տղամարդուն կալանավորելու որոշում է կայացվել բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու մեղադրանքով
Ամեն շարժվող բան չէ, որ շարժում է․ Արուսյակ Ջուլհակյան
Ձեր շարժումը անվանեք «Սրբազան դաշինք»՝ Սերժ, Քոչարյան, ՀՅԴ, եկեղեցու որոշ սպասավորներ. Ռ․ Ռուբինյան
Ինչո՞ւ եք հոգեբանական տեռորի միջոցով ուզում դատարկել Կիրանցը. մյուս սահմանամերձ գյուղերը գնացել ե՞ք
Ձեր Ռոբերտ մարգարեն 1.5 տարի առաջ «ավետել» էր՝ սրբազանի կերպարով լաոն պետք է արթնանա
Իրավունք չունեք եկեղեցուց որևէ հավատացյալի վռնդել ու ակնկալում եմ վեհափառի անդրադարձը
Այս օրենքով փաստաբանները անվճար ծառայության համար ստիպված են լինելու վճարել լրացուցիչ գումարներ
18:08
Մեզ հերթական դժոխքի միջով մի’ անցկացրեք, որքան շուտ հեռանաք, այնքան լավ
18:02
Լոնդոն-Սինգապուր չվերթի ժամանակ տուրբուլենտության պատճառով կա 1 զոհ, 30-ից ավելի վիրավոր
ԱԺ նախագահի բազմիմաստ ակնարկը. ինչպե՞ս են անցնում Գաֆարովայի հետ հանդիպումները
Ռայիսիի մահվան գիշերը Պուտինը 2 ժամ խորհրդակցություն է անցկացրել
Հոգևորականը ինչո՞ւ պետք է հարկ չվճարի. Սուրբ Աննա եկեղեցին սեփական գրասենյա՞կ է. Ալեն Սիմոնյան
17:30
ԵՄ-ը Ուկրաինային 3 մլրդ եվրո կհատկացնի ՌԴ սառեցված հաշիվներից

Ահա և վերջ

Այսօր ավարտվում է նախընտրական քարոզարշավը, մարտի 31-ը վերջին օրն է, երբ խորհրդարանական ընտրությունների ինը մասնակից սուբյեկտները կփորձեն համոզել ընտրողին ապրիլի 2-ին քվեարկել իրենց օգտին: Ամեն մեկն իհարկե համոզում է յուրովի, և ամեն մեկը, այսպես ասած, իր ձևով և այդ ձևերից ոչ բոլորն են մեղմ ասած՝ օրինական, կամ ավելի ճիշտ՝ ոչ բոլորի համոզելու ձևերն են օրինական: Սակայն ինչպես ասում են, ունենք այն, ինչ ունենք և մենք, հասարակությունը դրանում համոզվեցինք հերթական քարոզարշավի ընթացքում: Ինչպիսին էր այն, բովանդակությունը, օրակարգը, որակը և այլն, երևի թե դեռ շատ առիթներ կլինի՝ խոսելու, քննարկելու, գնահատելու և համեմատելու:

Մի բան սակայն կարող ենք արձանագրել, որ անկախ ամեն ինչից կամ ամեն ինչով հանդերձ, հերթական անգամ արձանագրվեց վերջին արդեն տասնամյակի համար կարծեք թե ամրագրված մի իրողություն՝ նախընտրական և ընդհանրապես ներքաղաքական գործընթացը Հայաստանում անցնում է միևնույն համակարգի երկու տարբեր բևեռների ընդհանուր գերակայության պայմաններում, որը պայմանականորեն կարող ենք կոչել ՀՀԿ-ԲՀԿ դիմակայություն: Այս երկու գերակա բևեռների ներքո կան իհարկե տարբեր այլ դիմակայություններ, դիմակայության ենթաբևեռներ: Սա, իհարկե, առանձին խոսակցության նյութ է, թեև ոչ պակաս կարևոր: Սակայն բուն գործոնը այն է, որ այդ ամենը հասարակությունից, քաղաքացուց ըստ էության պաշտպանված է ՀՀԿ-ԲՀԿ դիմակայությամբ, որով հասարակություն-իշխանական համակարգ տարածությունը փաստորեն ենթարկվել է այսպես ասած՝ երկշերտ պաշտպանության:

Սա իրականություն է, որն ընդունելի, թե ոչ, այդուհանդերձ, այլևս զգալիորեն օբյեկտիվ է, և պահանջում է հասարակությունից կամ հաղթահարել այն՝ եթե հանրության մոտ գերակա է այդ դասավորությունից դժգոհությունը, կամ պարզապես հարմարվել և համակերպվել, սպասելով, թե ինչպես են քայլ առ քայլ միմյանց հարաբերությունները ճշտելու համակարգի այս երկու բևեռները, նորոգելու կամ թարմացնելու խաղի կանոնները, գուցե ֆորմատային, գուցե անվանական փոփոխություններով, սակայն ընդհանուր երկբևեռ կամ երկշերտ պաշտպանության ֆորմատի անփոխարինելիությամբ: Համակարգը գործնականում օբյեկտիվ և սուբյեկտիվ մոտիվներով ծնել է երկրորդ ուժին, երկրորդ բևեռը, հանրությանը գործնականում դնելով խաղից դուրս կամ մղելով լուսանցք, վերածելով դիտորդի:

Ընդ որում, խիստ խորհրդանշական է այն, որ մեծ հաշվով ներկայիս ընտրական գործընթացում հանրության կողմից կամ անունից տոն էին տալիս ոչ թե քաղաքական ուժերը, որոնք հանդես են գալիս ընդդիմության դիրքերից, այլ դիտորդական կազմակերպությունները:

Սա իսկապես խորհրդանշական է հանրության դերակատարության և կարգավիճակի իմաստով: Ինչ եզրակացություններ կարվեն հետագայի համար, ինչ հետևություններ, և ինչ քննարկումներ կծավալվեն: Սա երևի թե ընտրական գործընթացի քարոզարշավի արդյունքներով ձևավորված հիմնական հարցերն են, որոնց պատասխանները լինելու են ոչ թե ապրիլի 2-ի քվեարկության արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում, այլ դրանից դուրս գտնվող հանրային տիրույթներում: Մեծ հաշվով այդ տիրույթներում է վճռվելու Հայաստանի ճակատագիրը, առնվազն ոչ պակաս, քան խորհրդարանի նիստերի դահլիճում:

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում