ՖԻՖԱ-ի էթիկայի կոմիտեն գործ է հարուցել Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային ֆեդերացիայի (FIFA) նախագահ Զեպ Բլատերի դեմ: Գործի հարուցումը նախաձեռնել է ՖԻՖԱ-ի նախագահի թեկնածու Մուհամադ բեն Համամը: Նույն Համամի դեմ նույնպես գործ է հարուցված կոռուպցիայի մեղադրանքով:
«ՖԻՖԱ-ի էթիկայի կոմիտեն գործ է հարուցել ՖԻՖԱ-ի նախագահի դեմ ՖԻՖԱ-ի Էթիկայի օրենսգրքի 16-րդ հոդվածի համաձայն»,- ասված է ֆուտբոլային կոմիտեի ղեկավար մարմնի հայտարարության մեջ: Բլատերը հրավիրված է լսումների, որոնք տեղի կունենան կիրակի օրը: 16-րդ հոդվածը վերաբերում է կոռուպցիոն հարցերին և ստացված եկամուտները թաքցնելուն:
Տեղեկացնենք, որ ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունները նախատեսված են հունիսի 1-ին:








































