Wednesday, 08 05 2024
18:50
Սի Ծինփինը և Վուչիչը միմյանց աջակցություն են հայտնել Կոսովոյի և Թայվանի հարցում
18:40
Հնդկաստանը կարող է դադարեցնել զինամթերքի ներկրումը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
«Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ-ի ֆինանսավորմանը». ԱԳՆ խոսնակ
18:30
Աֆղանստանում պայթյուն է որոտացել․ կան զոհեր
18:20
ԱՄՆ զինվորին Ռուսաստանում սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում
Ադրբեջանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա
Ստյոպա Սաֆարյանը ներկայացնում է Ոսկեպարի մուտքից մինչև եկեղեցի՝ սահմանի գծապատկերը
Կիլիկյան Հայաստան. բանակի կազմը
Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները նվազել են
18:10
ԱՄՆ-ն դադարեցրել է Իսրայելին ռումբերի մատակարարումը
Բաքուն ի՞նչ է ասել Իսրայելին «բարեկամաբար»
17:56
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 90-ի
Ադրբեջանի և Բուլղարիայի միջև մի շարք փաստաթղթեր են ստորագրվել
17:50
Պակիստանի դատարանը Իմրան Խանի կնոջը տնային կալանքից տեղափոխել է բանտ՝ նրա խնդրանքով
17:47
Ռումինիան և Մոլդովան համատեղ զորավարժություններ կանցկացնեն
Տարոնիկ գյուղում «GAZ» մակնիշի մեքենա է այրվել
17:40
Լիտվան դիտարկում է վարժական նպատակով Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցը. Financial Times
Ուղիղ․ Նիկոլ Փաշինյանը վարում է ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստը
ԻՊԲ-ն անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից ռումբերի մատակարարման կասեցմանը
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Կուպերտինոյի Սուրբ Անդրեաս հայկական եկեղեցի
Քննարկվել են պարենային անվտանգության փոխադարձ հետաքրքրության հարցեր
Պուտինն ԱՊՀ երկրների ղեկավարներին շնորհավորել է Հաղթանակի օրվա կապակցությամբ
17:10
Պակիստանը և Իրանը կավարտեն գազատարի կառուցումը՝ չնայած ԱՄՆ-ի նախազգուշացումներին
17:03
Ուկրաինացի օլիգարխը մեղադրվում է սպանության մեջ
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասը ավելի քան 102 մլն դրամ է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Էապես աճել է ներքին առևտրի շրջանառությունը
Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է Մադրիդ
Աբովյան փողոցի բարերից մեկի խոհանոցում հրդեհ է բռնկվել

Փաստաբան Հարություն Բաղդասարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելը մերժվել է

ՀՀ փաստաբանների պալատի (ՓՊ) նախագահը՝ ՀՀ գլխավոր դատախազության դիմումի և փաստաբան Հարություն Բաղդասարյանի գրավոր դիրքորոշման քննարկման արդյունքում իր որոշմամաբ  մերժել է փաստաբան Հարություն Բաղդասարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելը՝ կարգապահական վարույթ հարուցելու հիմքի բացակայության պատճառաբանությամբ: Այս մասին  տեղեկացրին ՀՀ ՓՊ մամուլի կենտրոնից, որի հաղ որդագրության մեջ նշված է. «ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված և կիբեռհանցագործությունների գործերով վարչության պետը 06.03.2017թ. դիմել է ՀՀ փաստաբանների պալատին՝ փաստաբան Հարություն Բաղդասարյանի (արտոնագիր թիվ 707) նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցը քննարկելու համար:

Դիմումի հիմքում դրվել է «Մարտ ամսվա ընթացքում ձայն կհանեն Ձենով Օհանը և Քեռի Թորոսը․ «Սասնա ծռերն» ուղերձ են հղում» վերտառությամբ  www.hraparak.am  համացանցային կայքի հրապարակումը: Դատախազությունը գտել է, որ փաստաբանը դուրս գալով «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով սահմանված փաստաբանական գործունեության շրջանակներից` փաստաբանական գործունեությանը չվերաբերող հարցերով իր վստահորդների հայացքներն է փո խանցել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին, ավելին’ որոշակի ձևակերպումներով տեղեկություններ է հայտնել մարտ ամսվա ընթացքում սպասվող իրադարձությունների և դրանց մասին իր իրազեկվածության մասին:

Փաստաբան Հարություն Բաղդասարյանը ՀՀ փաստաբանների պալատին 14.03.2017թ. ներկայացված գրավոր դիրքորոշմամբ տեղեկացրել է, որ վերը հիշատակված հոդվածը վերաբերում է իր պաշտպանյալ Պավել Մանուկյանի քաղաքական գործունեությանը, դրանում արծարծված են նրա քաղաքական հայացքները, և ինքը՝ որպես Պ.Մանուկյանի պաշտպան, տարածելով իր պաշտպանյալի գաղափարները, լրագրողին հայտնել է, որ Սասնա ծռերը մարտ ամսին քաղաքական հայտարարություններ են անելու:

ՀՀ փաստաբանների պալատի նախագահը՝ ՀՀ գլխավոր դատախազության դիմումի և փաստաբան Հարություն Բաղդասարյանի գրավոր դիրքորոշման քննարկման արդյունքում 22.03.2017թ. №69-Ա որոշմամբ փաստաբան Հարություն Բաղդասարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելը մերժել է՝ կարգապահական վարույթ հարուցելու հիմքի բացակայության պատճառաբանությամբ:

Մանրամասները՝  հետևյալ հղումով

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում