Wednesday, 10 06 2026
10:10
Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի  հարվածների հետևանքով 13 զոհի մասին
Ռուսական ստի ողջ համակարգը շարունակում է գործել ՀՀ-ի դեմ, սակայն՝ արդյունավետության կտրուկ նվազմամբ
09:50
Նախընտրում ենք դիվանագիտական ​​լեզուն, բայց խոսում ենք նաև այլ լեզուներով. Արաղչի
09:40
Գերմանիան 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ զենք գնելու համար
Քոչարյանը իր հանցանքները չի գործել միայնակ. նրա ձայները նաև դրա ապացույցն են
09:20
Բելֆաստում դանակահարությունից հետո ցուցարարները հրկիզել են տներ և մեքենաներ
09:10
Նավթի գները նվազել են – 09/06/26
Ստամբուլից նոր ազդակ Երևանին․ Բայրամովը կրկին հիշեցրել է Ադրբեջանի նախապայմանների մասին
Ոստիկանությունն ապահովել է ավելի քան 180 հազար այցելուի անվտանգություն․ «Երևանի գինու օրեր»-ն՝ առանց լուրջ միջադեպերի
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան նոր ծրագրով կառուցվելիք ճանապարհը Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքի զարգացման առումով կարևոր նշանակություն ունի
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Լարսը բաց է
Վրաստանը Արևմուտքի հետ հարաբերությունների «վերբեռնում» է սկսում
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
07:40
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանին՝ ի պատասխան ամերիկյան ուղղաթիռի կործանման. Իրանն արձագանքել է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան

«Ժառանգություն». «Երկխոսության ֆորմատը չի համապատասխանում հասարակության ակնկալիքներին»

Այսօր ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, անդրադառնալով համաներման խնդրին, հայտարարեց, թե դա այն չէր, ինչ «Ժառանգությունը» սպասում էր:

«Միանշանակ է, որ սա այն չէր, ինչ մենք սպասում էինք»,- նշեց պատգամավորը` հավելելով, որ նախ՝ քաղբանտարկյալները պետք է ավելի շուտ ազատվեին, բացի այդ՝ ընդունելի չէ նրանց այս կերպ ազատելու ձևը: «Այսկերպ չի ընդունվում, որ նրանք ի սկզբանե անմեղ են եղել: Բացի այդ, նրանց հետ միասին համաներմամբ բանտից կազատվեն մարդիկ, որոնք գուցե կարող են վտանգավոր լինել հասարակության համար»,- ասաց Ա. Մարտիրոսյանը։

Նրա խոսքով՝ իշխանությունները գնում են քաղբանտարկյալներին ազատ արձակելու ճանապարհով, քանի որ ի սկզբանե որոշել են կեղծել առաջիկա ընտրությունները: Այսինքն, ըստ Ա. Մարտիրոսյանի՝ քաղբանտարկյալներ պահելով ընտրություններ կեղծելը կնշանակեր պայքար երկու ճակատով, այդ պատճառով էլ իշխանությունը բաց է թողնում քաղբանտարկյալներին, որպեսզի «ավելի ազատ կարողանա կեղծել ընտրությունները»:

Ինչ վերաբերում է երկխոսությանը, ապա, ըստ Ա. Մարտիրոսյանի, դա տրամաբանական է այս իշխանության և ՀԱԿ-ի միջև, քանի որ երկուսն էլ նույն մոտեցումներն ունեն ԼՂ հարցի և հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված: «Արտաքին ուժերի կողմից երկխոսությունն ու համաներումը ողջունելը ևս այս կոնտեքստում է»,- ասաց Ա. Մարտիրոսյանը: Նա շեշտեց, որ այդ երկխոսությունը չակերտավոր երկխոսություն է, քանի որ հասարակությունը երբևէ չի բարձրացրել երկխոսության խնդիր:

«Հասարակությունը միշտ բարձրացրել է արմատական բարեփոխումների խնդիրը, և այս չակերտավոր երկխոսության ֆորմատը չի համապատասխանում հասարակության ակնկալիքներին»,- ասաց Ա. Մարտիրոսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում