Monday, 29 04 2024
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասվածք է ստացել
Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից
Համալրման բաժանմունքի պետի պաշտոնակատարի անփութության հետևանքով՝ երկու զինծառայող ժամկետից շուտ է զորացրվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
23:00
Բայդենը և Նեթանյահուն քննարկել են հրադադարի շուրջ ընթացող բանակցությունները
«Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագծման գործընթացը»․ Ալիևի գրասենյակ
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշին
22:15
Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալվածներին
Սահմանազատման շուրջ իրավիճակը ռետրո է. կրկնվում է այն, ինչ Ստեփանակերտում էր
21:45
«Պետք է աջակցենք Կիևին այնքան ժամանակ, մինչև Պուտինը որոշի դադարեցնել պատերազմը»․ Բորել
Ե՞րբ է մերժվում կենսաթոշակ նշանակելը
Հայաստանում ռուսական գործակալ չեն բռնել. պատասխանատուն իշխանությունն է
Ադրբեջանցի քառասունչորս պաշտոնյա ամերիկյան «պատժամիջոցային ցուցակում» է. Ալիեւը խստացնում է «ազատագրված տարածքներ այցի» ռեժիմը
Աշխատանքներին ներգրավվել են 2 ավտոկռունկ և 1 թրթուրավոր տեխնիկա․ ՆԳՆ ՓԾ
Ե՞րբ կավարտվեն պարապմունքները դպրոցում․ նախարարի հրամանով սահմանվել է Վերջին դասի օրը
Փաշինյանը և Բլինքենը քննարկել են երկկողմ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորեց
Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել
Ինչու չեղարկվեց Ռեջեփ Էրդողանի՝ ԱՄՆ այցը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրենի հետ
Պարզվում են իրանական ավտոբուսի 5 մարդու կյանք խլած վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ և Կատարի ԱԳ նախարարները հատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին
Լեոն եւ Թումանյանը հայ առաջին սորոսականնե՞րն էին
Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը
ՀՀ-ի և Արևմուտքի շահերն ամբողջովին համընկնում են. սրա շնորհիվ ունենք արտաքին հաջողություններ
Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ է տուժել
Կողմ եմ, բայց ոչ՝ անվտանգության հաշվին. ադրբեջանական գազ կարելի է գնել լուրջ երաշխիքների դեպքում
Որտե՞ղ է Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին «մի ամբողջ շարք անկլավներ» տեսնում
Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում

Իվանիշվիլին համոզված է՝ Մարգվելաշվիլին կհաղթի նախագահական ընտրությունների առաջին փուլում

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հավատացած է, որ «Վրացական երազանք» կոալիցիայի նախագահական ընտրությունների թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին կհաղթի ընտրությունների առաջին իսկ փուլում: Նա նաև դիմել է կոալիցիայի անդամներին, որպեսզի նրանք չմտածեն, թե ամեն ինչ կանխորոշված է, և բարձր ակտիվության կոչ է արել հոկտեմբերի 27-ին կայանալիք ընտրություններին՝ հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը:

«Ես բացարձակապես համոզված եմ, որ նա կհաղթի առաջին իսկ փուլում, սակայն կհաղթի միայն ձեր ձայների շնորհիվ, կհաղթի միայն, եթե դուք աջակցեք նրան, ինչը հուսով եմ՝ կլինի: Շատ եմ խնդրում, մի՛ ծուլացեք, եկե՛ք ընտրություններին և աջակցեք արժանի թեկնածուին»,- ասել է Իվանիշվիլին:

Նա նաև հայտարարել է, որ իշխանությունը ստանձնելուց մեկ տարի անց իր կառավարությունը «հավանաբար կատարել է տրված խոստումների մեծ մասը»: Նա գովել է Մարգվելաշվիլիին կրթության նախարարի պաշտոնում կայացրած որոշման համար, որով նախատեսվում են անվճար դասագրքեր հանրային դպրոցներում:

Վարչապետը ընդգծել է, որ դատական համակարգը փորձում է ազատվել և իր կարծիքով՝ արդեն ազատվել է նախկին իշխանությունների ճնշումներից:

«Եթե մենք շարունակենք նման տեմպերով, հավատացնում եմ ձեզ… շատ շուտով մենք կկարողանանք և կդառնանք եվրոպական տեսակի երկիր, պետություն»,- նշել է նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում