Sunday, 28 04 2024
Բաքվի «երկկողմ» հնարքը
Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար միջազգային պայքարը կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը․ Պրոկոպիոս Պավլոպուլոս
Սյունիքի մարզում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թիվն ավելանում է. նոր մանրամասներ ՆԳՆ-ից
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
23:15
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
Մենք կանգնած ենք «հայրենիք» և «պետություն» հասկացությունների նույնականացման անհրաժեշտության առաջ
Քաղաքացու օրվա առթիվ վարչապետը հանդես է եկել բանախոսությամբ
Նիկոլ Փաշինյանն այցելել է Բերդկունք ամրոց
Վարչապետը Գավառում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների աշխատանքներին
Իսկ եթե Ռուսաստանն է Հարավային Կովկասում «միջազգային իմպերիալիզմի դեմ երկրորդ ճակատ ստեղծու՞մ»
Այս ամենը ունի զուգահեռներ Կարսը հանձնող բոլշեվիկյան տականքի հետ
Եկեղեցին իրավունք չունի սահմանազատման պրոցեսին միջամտել․ քաղաքացիական պատերազմ են հրահրում
Գլենդելում էլ են հայեր ապրում, իմ հայրենի՞քն է. Նիկոլ Փաշինյան
3 զոհ, 6 տուժած․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորը
Սահմանազատումը բախվում է անվտանգային խնդիրների. անկայունություն կարող է բերել, ոչ թե՝ խաղաղություն
Էրդողանը «ոտքը կախ է գցում». մաքոքի արագացող պտույտները
Գավառի կենտրոնական հրապարակում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների ձեռքի աշխատանքներին
20:30
Կուբայում մահացած կանադացու մարմինը սխալմամբ ուղարկել են Ռուսաստան
Քաղաքացու օրվա կապակցությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
19:45
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
14,000 ծառ՝ Հայաստանի երեք մարզում իրականացված համապետական ծառատունկի ընթացքում
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
ՀՀ ԱԳՆ-ը շնորհավորել է Հարավաֆրիկյան Հանրապետությանն՝ Ազատության օրվա կապակցությամբ
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիդեռլանդների թագավորին
Շուշիում ադրբեջանցի սակրավոր է վիրվորվել
Այլընտրանքը հավերժ պատերազմն է. ուռա-հայրենասիրությունից գիտակցաբար ենք հրաժարվել
Վահանավանքի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ

Իրավապահ համակարգի ռեժիմը փոխվո՞ւմ է

Կառավարելի՞ է Հայաստանում նախընտրական իրավիճակը իշխանության համար, թե՞ ոչ: Քարոզարշավի ընթացքում միմյանց հաջորդող իրադարձությունները այս հարցն առնվազն դարձնում են այժմեական:

Եթե իրավիճակը կառավարելի է, և իշխանությունը վերահսկում է այն, ապա ինչո՞ւ են տեղի ունենում միջադեպեր, որոնք հասնում են անգամ արյունալի զարգացումների: Դրանք պատահականություննե՞ր են, որոնցից, իհարկե, երբեք էլ հնարավոր չէ բացարձակապես զերծ մնալ, թե՞, այդուհանդերձ, իշխանությունը վերահսկում է վիճակը, սակայն չի փակում անցքերը ամբողջությամբ, որպեսզի նաև հնարավոր լինի դոզավորված բաց թղնել գոլորշին և թույլ չտալ, որ ի վերջո տեղի ունենա ավելի ուժգին պայթյուն և թռնի նախընտրական կաթսայի կափարիչը: Թե՞ իրավիճակը, այդուհանդերձ, վերահսկելի չէ, կամ գոնե այնքան, որ հնարավոր լինի բացառել ամեն ինչ, և իշխանության խնդիրն է ընդամենը եղած հնարավորություններն օգտագործել ավելի մեծ մասշտաբի բախումները կանխելու համար և ավելորդ ռեսուրս չծախսել փոքրերի համար:

Իրավիճակն իսկապես հակասական է: Ընդհանուր առմամբ ակնհայտ է, որ Հայաստանում, այսպես ասած, սովորական նախընտրական մթնոլորտ է, սակայն քանի որ ոչ սովորական է թե իրավիճակը, թե ընտրությունը, և քանի որ իշխանության առաջ էլ դրված են ոչ սովորական, աննախադեպ պահանջներ՝ ինչպես միջազգային կառույցների ներկայացուցիչներն են բազմիցս հայտարարել, ապա սովորական հայաստանյան ընտրական մթնոլորտը դառնում է արդեն որոշակիորեն անհամարժեք այն իրողություններին, որ տալիս են ներկայիս ընտրությանն առանձնահատկություն:

Այս ֆոնին առավել ուշագրավ է դառնում իրավապահ կառույցների պահվածքը: Ընտրական գործընթացից առաջ ոստիկանապետ Վովա Գասպարյանը այցելում էր մարզեր և տեղի ոստիկանությանը տալիս հանձնարարականներ և ցուցումներ՝ հայտարարելով, որ պետք է լինեն ամենաանբիծ աշխատող կառույցը նախընտրական շրջանում: Բայց միջադեպերի առատությունն արդեն իսկ հարցեր է առաջացնում իրավապահների աշխատանքի հետ կապված, և փորձագետներն իրավացիորեն դիտարկում են, որ եթե իրավապահ համակարգը գործեր հատու և հստակ արձագանքեր առաջին միջադեպերին, ապա մյուսներն արդեն չէին լինի, քանի որ բոլորը զգաստ և զգոն կլինեին՝ գիտենալով, որ ոստիկանությունն իր տեղում է և անբիծ:

Ավելին, կա նաև ոստիկանության հանդեպ քաղաքական ուժերի ակնհայտ անվստահություն, որը դրսևորվեց, օրինակ, «Ծառուկյան» դաշինքի պահվածքում՝ Աջափնյակում դաշինքի թեկնածուի ծեծից հետո: «Ծառուկյան» դաշինքը ակնարկեց, որ ինքն է պատժելու մեղավորներին, ապրիլի 3-ից հետո, իսկ ոստիկանությանն ասացին, թե իրենց թեկնածուն ընդամենն ընկել է:

Ըստ ամենայնի, ոստիկանությունն էլ «անբիծ» նպատակները տեղափոխել է ապրիլի 3-ից հետո, և նախընտրական հրամայականների փոխարեն իրավապահ համակարգի առաջ աստիճանաբար դրվում են գուցե հետընտրական խնդիրներ՝ նկատի ունենալով այն, որ ընտրության օրվան մոտենալուն զուգահեռ ավելի են մեծանում հետընտրական իրավիճակում զարգացումների անորոշությունն ու ընտրական գործընթացների մասնակիցների դիրքորոշումների խնդիրը:

Իշխանության համար ըստ երևույթին հստակ է դառնում, որ ինչքան էլ նախընտրական շրջանում ապահովվի անբիծ ընթացքը, դա այդքան էլ չի երաշխավորում հետընտրական կայունությունը, և ռիսկերը մնում են, հետևաբար ուժերն ու ռեսուրսները պետք է կենտրոնացնել հետընտրական ռիսկերը չեզոքացնելու խնդրի վրա:

Ըստ ամենայնի, տեղի է ունենում իրավապահ համակարգի «վերածրագրավորում»՝ նախընտրականից հետընտրական ռեժիմի վերահսկողության համար, ինչի պատճառով էլ իրավապահ համակարգը գերադասում է առանձնապես աչքի չընկնել և, այսպես ասած, ժամանակից շուտ չվերցնել հարվածներ իր վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում