Սեպտեմբերի 1-ի դրությամբ Ադրբեջանի պաշտպանության և անվտանգության ոլորտում 2013թ. կորուստները կազմել են 64 մարդ: Այս մասին հաղորդում է Turan գործակալությունը՝ վկայակոչելով «Դոկտրինա» ռազմական լրագրողական հետազոտությունների կենտրոնին:
Հաղորդվում է, որ միայն 9 մարդ զոհվել է մարտական պայմաններում, իսկ 55-ը՝ ոչ մարտական: Զինվորներից մեկը մահացել է չպարզված հանգամանքներում:
Այս ժամանակաշրջանում վիրավորների թիվը կազմել է 73 մարդ: