Friday, 17 05 2024
16:24
«Ֆիցոն կյանքի ու մահվան միջև է». Օրբան
Հայաստանից ոչ մի սանտիմետր չի զիջվում, հետևաբար սահմանադրականության խնդիր չի ծագում
Կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը
Շարժումը գնում է ճահճացման․ առաջնորդ հռչակելուց հետո ավելի է թուլանալու
15:50
Սի Ծինփինը հայտարարել է աշխարհում անվտանգության նոր կառույց ստեղծելու անհրաժեշտության մասին
Կայացել է Սևան համայնքի ավագանու հերթական նիստը
Ծրագիր ու օրակարգ կա., առաջիկա հանրահավաքին կներկայացվի ամեն ինչ. Գալստանյանը ԵՊՀ բակում է
15:25
Ակբա բանկը 50 միլիոն եվրո կուղղի Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանը
Թունավորումների թիվն ավելացել է
Սևան քաղաքում մեկնարկել են որոշ փողոցների և մայթերի հիմնանորոգման աշխատանքները
Քաղաքականապես անկախ գործընթացների միջոցով իրավունքները պաշտպանելու այս աշխատանքը կարևոր է. ԱՄՆ դեսպանատուն
ՀՀ-ն վերահաստատում է իր հանձնառությունը Հարավային Կովկասում հարատև խաղաղության հասնելու հարցում. Միրզոյանը՝ ԵԽ նախարարական նստաշրջանում
ՀՀ ԿԳՄՍ նախարարը մեկնել է Թուրքմենստան
Ի՞նչ է անում Ալիեւի օգնականը ԱՄՆ-ում. Գրիգորյանը կհետեւի՞ նրան
14:50
Կաննի կինոփառատոնի կարմիր գորգը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ավտոներկրողների բիզնեսում մենք կոպիտ միջամտություն ենք արել, ժամանակի ընթացքում պետք է փոխել. Թունյան
Գարնանային տրամադրությու՞նը, թե ընդդիմության բացակայությունն ա ակտիվացրել. Վարդանյանը՝ ՔՊ-ականներին
«Կորպորատիվ կառավարման կանոնագիրք» նոր հասկացություն ենք ներդնում, կլինի կամավոր սկզբունքով. Պապոյան
Գավառ համայնքը ձեռք է բերել նոր մինի բեռնիչ բազմաֆունկցիոնալ ավտոմեքենա
14:30
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել. Yonhap
Ապօրինի ընդերքօգտագործման արդյունքում պետությանը պատճառված 32 մլն 516 հազար դրամի վնասը վերականգնվել է
14:10
Քենիայում ավելի քան 290 մարդ է զոհվել հեղեղումների հետևանքով
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Էվրիկա» առևտրային կենտրոններում խուզարկություններ են
Բագրատ արքեպիսկոպոսը հանդիպել է ՀԱԿ փոխնախագահներին
Ստեփանակերտում ադրբեջանական համալսարանի բացումը մաս է կազմում յուրացման զազրելի գործելակերպի. Համահայկական միություն
Թուրքիայում հայտնի ընդդիմադիր քաղաքական գործիչ Դեմիրթաշը դատապարտվել է 42 տարվա ազատազրկման
Տավուշի մարզպետը հանդիպել է Կիրանցի բնակիչների հետ

Հայաստանում ռուսական խոշոր ընկերությունները ստվերում են գործում

Հայաստանում գործող ռուսական խոշոր ընկերությունները պարտադիր ֆինանսական աուդիտի անցկացման արդյունքում դրական եզրակացություն չեն ստացել: Մի քանի շաբաթ առաջ ֆինանսների նախարարության հրապարակած համապատասխան տվյալների համաձայն՝ աուդիտը անցել, բայց դրական եզրակացություն չի ստացել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը: Հիշեցնենք, որ սա այն ընկերությունն է, որը էլեկտրաէներգիա է մատակարարում անմիջապես մեր քաղաքացիներին, և որը պայմանագիր է կնքել ՀՀ գրեթե բոլոր ընտանիքների ու տնտեսվարողների հետ:

ՀԷՑ-ն այնպիսի ընկերություն է, որի մատակարարած ապրանքը՝ էլեկտրաէներգիան, հասկանալի է, գնում են Հայաստանի գրեթե բոլոր ընտանիքներն ու տնտեսվարող սուբյեկտները: Եվ եթե որևէ մեկը երբևէ նույնիսկ մեկ օր վարձն ուշացնում է, տեսուչը հայտնվում և անջատում է նրա հոսանքը: Այնպես որ՝ յուրաքանչյուր ամիս քաղաքացիներն ու տնտեսվարողները պարտաճանաչորեն տասնյակ միլիոնավոր դոլարների հոսանքի վարձ են մուծում այս ընկերությանը:

ՀԷՑ-ը, սակայն, նույնքան պարտաճանաչ չէ մեր պետության նկատմամբ իր հաշվապահական և ֆինանսական գործունեության մեջ: Սա նաև նշանակում է, որ այդ ընկերությունը ստվերում է աշխատում: Բացի այն, որ ՀԷՑ-ի տեսուչները, իհարկե՝ ոչ առանց իրենց ղեկավարների իմացության, տարատեսակ մեքենայություններ անելով՝ խոշոր գումարներ կարող են շորթել իրենց բաժանորդներից, ընկերության ղեկավարությունն էլ առանձնապես չի մտահոգվում ճիշտ ֆինանսական հաշվապահություն վարելու և հարկային դաշտում աշխատելու համար: Համենայնդեպս, դա է վկայում ՀԷՑ-ում անցկացրած վերջին աուդիտի եզրակացությունը:

ՀԷՑ-ում աուդիտն անցկացրել է աշխարհում հայտնի ERNST &YOUNG ընկերությունը: Աուդիտի ընթացքում նախ հայտնաբերվել է, որ ընկերությունը չի կատարում իր վարկային պարտականությունները «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի» և «Վնեշէկոնոմբանկի» նկատմամբ, թեև, ինչպես վերևում նշեցինք, յուրաքանչյուր ամիս միլիոնավոր դոլարներ է ստանում իր բաժանորդներից: Մինչդեռ աուդիտի եզրակացության «Հատուկ ուշադրություն պահանջող հարցեր» վերնագրի ներքո նշված է, որ հայտնաբերված թերությունները «վկայում են էական անորոշության մասին, որոնք կարող են կասկածի տակ դնել Ընկերության՝ գործունեության շարունակական լինելու ունակությունը»:

Այս նախադասությունը ոչ ավել-ոչ պակաս կարող է նշանակել, որ ՀԷՑ-ը սնանկացել է՝ «բանկրոտ» է: Պարզապես աուդիտ անցկացնող ընկերությունը դրա ավելի քաղաքակիրթ ձևակերպումն է տվել: Իսկ թե ինչու է ՀԷՑ-ը հասել այդ վիճակին՝ կիմանան ընկերության ղեկավարներն ու Հայաստանում այն պատկան մարմինները, որոնք հետևում ու վերահսկում են այդ ընկերության գործունեությանը: Ինչու պետք է բավականաչափ թանկ գներով էլեկտրաէներգիա վաճառող և բավարար չափով ներդրումներ չանող ընկերությունը նման ֆինանսական ճգնաժամի մեջ հայտնվեր: Կարող է լինել երկու պատասխան՝ սեփականատերերն ու ղեկավարները կա՛մ ապաշնորհ են և չեն կարողանում էլեկտրաէներգիա վաճառող ընկերության ֆինանսական հաշվապահությունն ու շահութաբերությունը կարգավորել, կա՛մ պարզապես նստած «քյաշ» փողի վրա՝ թալանում են: Երկու դեպքում էլ ՀՀ իշխանությունները հավանաբար պետք է մտածեն ընկերությանը համապատասխան պատասխանատվության ենթարկելու մասին:

Ռուսական ընկերություններից ֆինանսական աուդիտի դրական եզրակացություն չի ստացել նաև «Էյ Ի ՋԻ Սերվիս»-ը՝ գազի ներտնային սպասարկմամբ զբաղվող ընկերությունը, որը տարին երկու անգամ բաժանորդի տուն այցելելու համար ՀՀ քաղաքացիներից կրկին յուրաքանչյուր ամիս միլիոնավոր դոլարներ է հավաքում: Այս ընկերությունը ստեղծվել է «ՀայՌուսգազարդ» ընկերության կողմից և աուդիտի դրական եզրակացությունը չստանալու պատճառով, կարելի է համոզված ասել, նույնպես ստվերում է գործում:

Այս երկու ընկերությունները Հայաստանի շուկայում ունեն մենաշնորհային կարգավիճակ, նրանց շահույթը նույնիսկ պահպանվում է ոչ միայն Ռուսաստանի, այլև Հայաստանի իշխանությունների կողմից, հավանաբար այդ պատճառով էլ հանդգնում են ՀՀ քաղաքացիներից ահռելի գումարներ ստանալ, ստվերում գործել ու նույնիսկ վնաս ցույց տալ:

Աուդիտի դրական եզրակացություն չի ստացել նաև Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական կենտրոնը, որը «Գույք պարտքի դիմաց» հայտնի ծրագրի շրջանակում տրվել է ՌԴ-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում