Լիբիայի մշտական ներկայացուցիչը Եվրամիությունում և Բենիլյուքսի երկրներում՝ Հադեյբա Ալ-Հադին հինգշաբթի օրը հայտարարել է, որ անցնում է ապստամբների կողմը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
«Այն բանից հետո, որ մոտ 4 ամիս է՝ թափվում է մեր ժողովրդի արյունը, իմ գործընկերները Բրյուսելի գրասենյակում և ես մեր պարտքն ենք համարում հայտարարել, որ այլևս չենք ներկայացնում Տրիպոլիի ռեժիմը»,- ասել է Ալ-Հադին:
«Մենք մտադիր ենք ծառայել մեր ժողովրդին ժողովրդավարության, օրինական և ինստիտուցիոնալացված պետության համար պայքարում՝ հանուն երկրի փրկության»,- ավելացրել է նա: Այս որոշումը ստացել է եվրոպացի պաշտոնյաների աջակցությունը, որի մասին հայտարարել է ԵՄ արտաքին գերատեսչության ղեկավար Քեթրին Էշթոնը:









































