Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ, Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի նախկին խմբագիր Հրանտ Դինքի մարդասպան Օգյուն Սամասթի անունը Թուրքիայում գրանցվել է որպես ապրանքանիշ: Այդպիսի հայտով Ապրանքանիշների գրանցման ինստիտուտին է դիմել մարդասպանի ընտանիքը, որն էլ բավարարել է այդ հայտը:
Այժմ «Սամասթ ապրանքանիշը» կարող է գործածվել ֆիլմերում, գրքերում ու ամսագրերում, հեռուստատեսությունում, մշակութային տարբեր միջոցառումների, գիտաժողովների ժամանակ և այլն:
Հիշեցնենք, որ 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլի Շիշլի թաղամասում ազգայնական Օգյուն Սամասթը հրազենային 3 կրակոց էր արձակել Դինքի գլխին և բացականչել՝ գյավուր (անհավատ), ինչը հիմք տվեց ենթադրելու, որ սպանությունն իրականացվել է ազգային հողի վրա:







































