Ինչպես հաղորդում է Regnum գործակալությունը, Ռուսաստանի Սվերդլովսկի մարզի Նիժնի Տագիլ քաղաքում Հայաստանի քաղաքացու մոտ հայտնաբերվել է 305 գրամ ամֆետամին տիպի հոգեմետ դեղամիջոց: Անվտանգության դաշնային ծառայության մարզային բաժնում ասել են, որ երկար ժամանակվա ընթացքում՝ մոտ 3-4 տարի, ՀՀ քաղաքացին Ուրալից գնել է սինթետիկ թմրամիջոցներ և սպառել Սվերդլովսկի մարզում:
Տեղափոխվող բեռի բնույթը քողարկելու համար նա օգտագործել է կենցաղային տեխնիկայի ապրանքներ, որոնց մեջ էլ թաքցրել է թմրանյութերը: Ձերբակալության ժամանակ նրա մոտ հայտնաբերվել է նշված քանակությամբ ամֆետամին: Մասնագետների կարծիքով, առգրավված թմրանյութերը սպառելու դեպքում ՀՀ քաղաքացին կարող էր ձեռք բերել 2 միլիոն ռուբլի գումար (մոտ 60 հազար դոլար):











































