Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել է նախագահական ընտրություններին մասնակցելու 43 թեկնածուների հայցեր: Ինչպես հաղորդում է Trend գործակալությունը, արդեն պաշտոնապես գրանցվել է երկու թեկնածու` Լեյբորիստական կուսակցության ղեկավար Շալվա Նաթելաշվիլին և Գելա Սալուաշվիլին, ովքեր առաջադրվել են նախաձեռնող խմբի կողմից:
Հայցերի ներկայացման վերջնաժամկետը սեպտեմբերի 7-ն է: Սեպտեմբերի 17-ը նախագահի թեկնածուների կողմնակիցների ստորագրությունների ներկայացման վերջնաժամկետն է։ Անհրաժեշտ է առնվազն 26 հազար 530 ստորագրություն՝ յուրաքանչյուր թեկնածուի համար:
Պաշտոնական գրանցումը կավարտվի սեպտեմբերի 27-ին: