Այսօր Մոսկվայի թիվ 1003 դպրոցի մոտ տեղի է ունեցել ծեծռտուք, որի հետևանքով երեք պատանի հոսպիտալացվել են: Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը: Հայտնի է դարձել, որ մայիսի 26-ի երեկոյան դպրոցի մոտ 7 հոգի կռվի են բռնվել, ինչի մասին ոտիկանությանը տեղեկացրել են հարակից շենքի բնակիչները: Նրանք ավելացրել են, որ կրակոցների ձայներ են լսվում:
Դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ 11-րդ դասարանի մի աշակերտ և բժշկական քոլեջի առաջին կուրսի ուսանողը ստացել են գանգուղեղի վնասվածք, իսկ 9-րդ դասարանի աշակերտը՝ հրազենային վնասվածք տրավմատիկ ատրճանակից: Life News կայքին հայտնի են դարձել նրանց ազգանունները՝ Զախարյան, Սադոյան և Կարախանյան:
Ձերբակալվածների մասին չի հաղորդվում:







































