Ավելի քան 230 մարդ է անհայտ կորել հզոր պտտահողմից հետո, որը տեղի է ունեցել ԱՄՆ Միսսուրի նահանգի Ջոփլին քաղաքում: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Միսսուրի նահանգի հասարակական անվտանգության դեպարամենտի ղեկավարի տեղակալն ասել է, որ պաշտոնական ցուցակներում կա 232 անհայտ կորրածի անուն: Այս պահի դրությամբ, զոհվել է 126 մարդ, ավելի քան 900-ը վիրավորվել են:
Արդեն չորրորդ օրն է՝ Ջոփլինում անցկացվում են փրկարարական աշխատանքներ, մաքրվում են փլատակները: Փրկարարները հույս ունեն, որ փլատակների տակ կարող են կենդանի մարդիկ լինել: