Բելգիայի Սենատը երեկ դեմ չի արտահայտվել մուսուլմանական գլխաշորի արգելքի օրինագծին: Ինչպես հաղորդում է Belga կայքը՝ դրանով օրենքն ինքնաբերաբար ուժի մեջ է մտել:
Արգելքը նախատեսում է տուգանք բոլոր նրանց համար, ոքեր կխախտեն այն: Բոլոր նրանք, ովքեր ամբողջությամբ կփակեն իրենց դեմքը չադրայով, հիջաբով կամ գլխաշորի այլ տեսակով, կտուգանվեն 15-20 եվրոյով: Այս օրենքին կողմ են քվեարկել գերթե բոլոր կուսակցությունները՝ բացի կանաչներից: Հարևան Ֆրանսիայում այդ արգելքն ուժի մեջ է ապրիլի կեսից:








































