Քրեակատարողական հիմնարկի վարչակազմն առաջարկել է Վահան Շիրխանյանինս գալ իր խցից, սակայն նա ինքն է հրաժարվել դուրս գալ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից։
Քրեակատարողական ծառայությունը տեղեկացմամբ հասարակական դիտորդների խմբի տարածած հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում. «Վ.Շիրխանյանը ինքն է հրաժարվել դուրս գալ խցից, քանզի վերջինիս քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից առաջարկվել է դուրս գալ իր խցից, որպեսզի դիտորդները կարողանան դիտարկել այն, սակայն վերջինս հայտարարել է, որ իր առողջական վիճակը իրեն թույլ չի տալիս դուրս գալ այնտեղից»:
Հիշեցնենք, որ մամուլում տեղ գտած հրապարակումների կապակցությամբ ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Վահան Շիրխանյանի պահման պայմանները դիտարկելու նպատակով այսօր ՔԿՀ այցելած ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդները հայտարարություն են տարածել այն մասին, թե իրենք ցանկություն են հայտնել «հանդիպել և զրուցել Վ. Շիրխանյանին , ՔԿՀ անձնակազմը պատասխանել է, որ Վ. Շիրխանյանի տեսակցությունների կապակցությամբ առկա է քննիչի որոշում, որով արգելվում է վերջինիս կապն արտաքին աշխարհի հետ: Այդ արգելքը տարածվել է նաև հասարակական դիտորդների նկատմամբ:
Դիտորդները ցանկություն են հայտնել առանց Վ. Շիրխանյանին տեսակցելու, առանց վերջինիս հետ հանդիպելու, իրականացնել իրենց լիազորությունը` այն է դիտարկել խուցը, որտեղ պահվում է Վ. Շիրխանյանը: Վայրկյաններ անց ՔԿՀ անձնակազմը տեղեկացրել է սակայն, որ Վ. Շիրխանյանը «ի վիճակի չէ դուրս գալ խցից»»` այսպիսով իբրև թե կամայական խոչըն դոտներ ստեղծելով դիտորդների օրինական աշխատանքների համար:







































