2016 թվականի հուլիսին ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամներին սնունդ մատակարարած Արթուր Սարգսյանն ազատ արձակվեց «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից։ Նրա խափանման միջոց կալանքը փոխարինվել է անձնական երաշխավորություն կիրառելու միջոցով։
Լրագրողների հետ զրույցում Արթուր Սարգսյանի պաշտպաններից Տիգրան Եգորյանն ասաց, որ նրան տեղափոխում են Հանրապետական հիվանդանոց.
«Վիճակը ծանր է, ինքնուրույն չի կարող տեղաշարժվել»։